Կառավարութիւնը կվերանայի Ջրվէժի անտառապարկի տարածքից 24 հա<br /> Ողջաբերդի համայնքին յանձնելու որոշումը<br />


Կառավարութիւնը կվերանայի Ջրվէժի անտառապարկի տարածքից 24 հա
Ողջաբերդի համայնքին յանձնելու որոշումը

  • 08-10-2009 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութիւնը կվերանայի այս տարուայ յունիսի 18-ին ընդունած թիւ 684 որոշումը, որով Ջրվէժի անտառապարկի տարածքից 24 հա հող է դուրս բերուել եւ տրուել Ողջաբերդի համայնքին: Ինչպէս կառավարութեան հոկտեմբերի 8-ի նիստում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, այդ որոշումը լայն արձագանք է գտել եւ քննադատութեան արժանացել լրատվամիջոցների ու բնապահպանական ուղղուածութեան հասարակական կազմակերպութիւնների կողմից: Ըստ վարչապետի, քանի որ այս հարցը բուռն քննարկումների առարկայ է դարձել, ապա այդ խնդրին նորից պէտք է անդրադարձ կկատարուի:
  -   Հասարակութիւն