Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի<br /> քույր-քաղաքների ներկայացուցիչներին<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի
քույր-քաղաքների ներկայացուցիչներին

  • 07-10-2009 18:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 7-ին ընդունել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորեանին եւ Էջմիածնի քույր-քաղաքներ Իսի-Լե-Մուլինոյի (Ֆրանսիա) եւ Պետրոզավոդսկի (Ռուսաստան) ներկայացուցիչներին: Վերջիններս Հայաստան են ժամանել` մասնակցելու Էջմիածին քաղաքի օրուան նուիրուած տոնակատարություններին: Վեհափառ Հայրապետը շնորհաւորել է ներկաներին Էջմիածնի օրուայ կապակցութեամբ` նշելով, որ յաւերժութեան խորհուրդը պարունակող Էջմիածին քաղաքի տոնը կարեւոր խթան կդառնայ ազգային կեանքում քաղաքի դերի ու առաքելութեան արժեւորման համար: Նորին Սրբութիւնը նաեւ կարեւոր է նկատել քույր-քաղաքների միջեւ ձեւաւորուած համագործակցութիւնը` յորդորելով առաւել սերտացնել եւ արդյունավորել այդ բարեկամութիւնը տարբեր ձեռնարկներով: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է քույր-քաղաքների հետ իրականացyող համատեղ ծրագրերը:
  -   Հասարակութիւն