ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը ընտրուել<br /> է Եւրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ<br />


ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը ընտրուել
է Եւրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ

  • 06-10-2009 23:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել Եւրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի հերթական ամենամեայ ընդլայնուած համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը ընտրուել է Եւրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ: Ընտրութիւններին մասնակցել են մօտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թւում եղել է նաեւ ԼՂՀ Օմբուդսման Եուրի Հայրապետեանը, ով լինելով այս կազմակերպութեան լիիրաւ անդամ, մասնակցել է կառավարման խորհրդի ընտրութիւններին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, կառավարման խորհրդի անդամները ընտրվում են 2 տարի ժամկէտով: Օմբուդսմանների եւրոպական ինստիտուտը հիմնադրուել է 1988 թուականին` Աուստրիայում: Կազմակերպութեան խնդիրներից են մարդու իրաւունքների պաշտպանութեան բնագաւառում գիտական հետազօտութիւնների անցկացումը, քաղաքացիական ազատութիւնների պաշտպանութիւնը, օմբուդսմանների հաստատութիւնների սատարումն ու գիտական օժանդակումը: Ներկայումս եւրոպական բոլոր երկրների օմբուդսմանները յիշեալ կառոյցի անդամներ են:
  -   Հասարակութիւն