ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանն ընտրուել է Եւրոպական<br /> Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ<br />


ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանն ընտրուել է Եւրոպական
Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ

  • 06-10-2009 19:48:00   |   |  Մարդու իրաւունքներ

ՖԼՈՐԵՆՑԻԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Եւրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի հերթական ամենամեայ ընդլայնուած համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանն ընտրուել է Եւրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ: Ընտրութիւններին մասնակցել են մօտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թւում եղել է նայ ԼՂՀ Օմբուդսման Եուրի Հայրապետեանը: Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, Օմբուդսմանների եւրոպական ինստիտուտը հիմնադրուել է 1988 թուականին Աուստրիայում: Այս հեղինակաւոր կազմակերպութեան խնդիրներից են մարդու իրաւունքների պաշտպանութեան բնագաւառում գիտական հետազօտութիւնների անցկացումը, քաղաքացիական ազատութիւնների պաշտպանութիւնը, օմբուդսմանների հաստատութիւնների սատարումն ու գիտական օժանդակումը: Ներկայումս եւրոպական բոլոր երկրների օմբուդսմանները այդ կառոյցի անդամներ են:
  -   Մարդու իրաւունքներ