Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի Համազգային<br /> «Արշակ եւ Սոֆի Գոլսթն» ճեմարանի սաներին<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի Համազգային
«Արշակ եւ Սոֆի Գոլսթն» ճեմարանի սաներին

  • 05-10-2009 16:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Պատարագի աւարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աուստրալիայից ժամանած Համազգային «Արշակ եւ Սոֆի Գոլսթն» ճեմարանի սաներին` ուղեկցութեամբ ճեմարանի տեսուչ Քայլար Միքայելեանի: Ինչպէս յայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատուական համակարգից, Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն է բերել երիտասարդ ուխտավորներին` բարձր գնահատելով եւ յաջողութիւններ մաղթելով նրանց կարեւոր առաքելութեանը, որը Հայրենիքի ճանաչողութեան եւ ազգային ոգու առաւել զորացման հրաշալի առիթ է: Հանդիպմանը երիտասարդները Նորին Սրբութեանը ներկայացրել են իրենց տպավորությունները Մայր Հայրենիքից:
  -   Հասարակութիւն