Առաջին անգամ ՏՏ ոլորտում նախագահական մրցանակներ յանձնուեցին<br /> սփիւռքահայ ուսանողներին<br />


Առաջին անգամ ՏՏ ոլորտում նախագահական մրցանակներ յանձնուեցին
սփիւռքահայ ուսանողներին

  • 02-10-2009 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի նախաձեռնութեամբ 2009 թուականից ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի կրթական ամենամեայ մրցանակաբաշխությունը ներառեց լաւագոյն սփիւռքահայ ուսանող անվանակարգը: Առաջինը մրցանակների արժանացան Երեւանի պետական համալսարանի իրանահայ ուսանող Արադա Մալեկյանը (1-ին կարգ) եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի իրաքահայ ուսանողուհի Վարթան Մարալ Գնունին (2-րդ կարգ): Նրանք 5-րդ մրցանակաբաշխութեան յաղթող 23 ուսանողների եւ 7 աշակերտների թւում էին: Օրերս ՀՀ նախագահի նստավայրում անցկացուած պարգեւատրման արարողութեանը սփիւռքահայ ուսանողներին կրթական պարգեւների շնորհումը կարեւորելով` ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդգծեց. «ՀՀ բնական ռեսուրսը ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփիւռքի մարդիկ են, որովհետեւ հայ ժողովուրդն է ամբողջութեամբ հանդիսանում ազատ երկրի տերը, եւ ամբողջ հայ ժողովրդի գիտելիքները, փորձը, կարողութիւնը պէտք օգտագործենք Հայաստանը զորացնելու, զարգացնելու համար»: «Լաւագոյն սփիւռքահայ ուսանող» անուանակարգում 1-ին կարգի մրցանակակիր Արադա Մալեկյանն իր գիտական ապագան տեսնում է Հայաստանում եւ ցանկանում ինչ-որ չափով ներդրում ունենալ Հայրենիքում գիտութեան զարգացման մէջ: ՏՏ ոլորտի լաւագոյն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւները շնորհւում են ըստ 2005թ. ապրիլին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի հաւանութեամբ, «Սինոփսիս Արմէնիա» ՓԲԸ-ի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորագրած համաձայնագրի: Արարողութեան ժամանակ «Սինոփսիս»-ի կորպորատիվ մարքեթինգի եւ ստրատեգիական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմէնիա»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ռիչ Գոլդմանը նշեց, որ ՏՏ ոլորտում աչքի ընկած ուսանողները լինելու են Հայաստանի առաջընթացի իրական առաջնորդները: Նրա խօսքերով, «մենք պէտք է Հայաստանում զարգացնենք հոյակապ ինժեներական ապագայ եւ երկիրը կապենք մնացեալ աշխարհին համացանցի եւ տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով»: Իսկ ընկերութեան գործադիր տնօրէն Հովիկ Մուսայելյանն ասաց. «Ըստ էութեան, մենք ստեղծում ենք մեր ապագայ տնտեսական, գիտակրթական, ինչու չէ` նաեւ քաղաքական գենոֆոնդը»: ՀՀ նախագահի ամենամեայ կրթական մրցանակաբաշխությունը ֆինանսաւորւում է «Սինոփսիս Արմէնիա»-ի կողմից: Մրցանակաբաշխութիւնն առաջին անգամ անցկացուել է 2005թ, պարգեւ է շնորհուել ՏՏ ոլորտի 18 լաւագոյն ուսանողի եւ աշակերտի: 2006թ. նախագահական կրթական պարգեւի է արժանացել 19 ուսանող եւ աշակերտ: 2007թ. ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւների շնորհման յանձնաժողովը իր ընտրութիւնը կատարել է 148 թեկնածուից: Մրցանակ է ստացել են 27 ուսանող եւ աշակերտ, իսկ 2008թ.` 29 ուսանող եւ աշակերտ` 134 թեկնածուից: 2009թ. յաղթող 23 ուսանող եւ 7 աշակերտն ընտրուել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկեան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի, Եւրոպական տարածաշրջանային ուսումնական ակադեմիայի, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի 50, ինչպէս նաեւ Ա. Շահինեանի անվ. ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացած կրթահամալիրից, «Քվանտ», Անանիա Շիրակացու, ՀՊՃՀ-ի հենակետային վարժարաններից, Գիւմրու «Ֆոտոն» եւ Վանաձորի «Էվրիկա» քոլեջների 60 թեկնածուներից: Պարգեւների յանձնման արարողութիւնից յետոյ մրցանակակիրներին, «Սինոփսիսի» եւ «Սինոփսիս Արմէնիա»-ի ղեկավարութեանն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: ՀՀ նախագահը Ռիչ Գոլդմանին պարգեւատրել է յատուկ մրցանակով` ՏՏ ոլորտում լաւագոյն ուսանողներին շնորհվող ամենամեայ կրթական պարգեւների մրցանակաբաշխութեան կայացման գործում նշանակալի աւանդի համար: Նշուած մրցանակաբաշխությունը «Սինոփսիսի» շաբաթը Հայաստանում» աւանդական միջոցառումների շարքի (սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2) մասն է: Դրանց թւում էին նաեւ Միկրոէլեկտրոնիկայի հայաստանեան օլիմպիադայի եզրափակիչը, մրցանակաբաշխութեան եւ օլիմպիադայի յաղթողների ընդունելությունը, «Սինոփսիսի» համալսարանական ծրագրերի շրջանաւարտներին վկայականների յանձնման արարողութիւնները, «Սինոփսիսի» նախագահ եւ գլխաւոր գործառնական տնօրէն Չի-Ֆուն Չանի ու Ռ.Գոլդմանի դասախօսութիւնները համալսարաններում եւ «Դիջիթեք» ցուցահանդէսում: «Սինոփսիս» ընկերութիւնը էլեկտրոնային նախագծման աւտոմատացման ոլորտի համաշխարհային առաջատարն է, որը շուկային մատակարարում է կիսահաղորդիչների նախագծման, ստուգման եւ արտադրութեան համար անհրաժեշտ ծրագրային միջոցներ, մտաւոր սեփականութիւն եւ ծառայութիւններ: «Սինոփսիս»-ը Հայաստանում գործունէութիւնը սկսել է 2004 թուականին: «Սինոփսիս Արմէնիա» ՓԲԸ-ն «Սինոփսիսի» կարեւորագոյն մասնաճյուղերց մէկն է եւ ունի 400-ից աւելի ճարտարագետ-աշխատակից:
  -   Հասարակութիւն