2009թ.-ի յունուար-օգոստոսին պարզեցուած հարկից Հայաստանի<br /> պետական բիւջէ է մուտքագրուել 370 մլն դրամ<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին պարզեցուած հարկից Հայաստանի
պետական բիւջէ է մուտքագրուել 370 մլն դրամ

  • 02-10-2009 14:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-օգոստոսին գործունէութեան առանձին տեսակներից գանձուած հաստատագրուած վճարները կազմել են աւելի քան 14,9 մլրդ դրամ` 17,8%-ով կամ 2,3 մլրդ դրամով գերազանցելով 2008 թուականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է խաղատների գործունէութեան կազմակերպման, դրամական շահումով խաղային աւտոմատների շահագործման, հանրային սննդի ոլորտում գործունէութեան իրականացման, տրանսպորտային միջոցների գազալցման եւ առյտրի իրականացման վայր կազմակերպման համար գանձուող հաստատագրուած վճարների աճով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, պարզեցուած հարկից հաշուետու ժամանակահատուածում պետական բիւջէ է մուտքագրուել 370 մլն դրամ, որը 91.5%-ով զիջել է նախորդ տարուայ նոյն ցուցանիշին` պայմանաւորուած 2009 թուականի յունվարի 1-ից «Պարզեցուած հարկի մասին» ՀՀ օրէնքի գործողութեան դադարեցմամբ:
  -   Տնտեսութիւն