2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէ է<br /> մուտքագրուել աւելի քան 37,5 մլրդ դրամ եկամտահարկ<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէ է
մուտքագրուել աւելի քան 37,5 մլրդ դրամ եկամտահարկ

  • 02-10-2009 14:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բիւջէ է մուտքագրուել աւելի քան 37,5 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11,6%-ը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8,8%-ով կամ 3 մլրդ դրամով: Հաշուետու ժամանակահատուածում մաքսատուրքը կազմել է շուրջ 15,7 մլրդ դրամ` 31,3%-ով կամ 7,1 մլրդ դրամով զիջելով 2008 թուականի նոյն ցուցանիշը եւ ապահովելով պետական բիւջէի հարկերի ու տուրքերի 4,8%-ը: Յունուար-օգոստոսին պետական բիւջէի եկամուտները պետական տուրքի գծով կազմել են աւելի քան 12 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրուած մուտքերի 67%-ը: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ պետական տուրքը նուազել է 18%-ով կամ 2,6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման եւ լիցենզաւորման ենթակայ գործունէութիւն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար գանձուող տուրքերի նուազմամբ:
  -   Տնտեսութիւն