Ուկրաինայի հայկական համայնքների թիմերի մինի-ֆուտբոլի<br /> մրցաշարում յաղթեց Լուգանսկի թիմը <br />


Ուկրաինայի հայկական համայնքների թիմերի մինի-ֆուտբոլի
մրցաշարում յաղթեց Լուգանսկի թիմը

  • 28-09-2009 17:37:00   |   |  Սպորտ
ԿԻԵՎ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ուկրաինայի հայկական համայնքների թիմերի մինի-ֆուտբոլի մրցաշարում, որ անցկացուեց 26-27-ը Լուգանսկում, յաղթող դարձաւ Լուգանսկ քաղաքի թիմը: Ղրիմի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, բրոնզէ մրցանակակիր դարձաւ Պոլտավայի հայ համայնքի թիմը: Ինչպէս հաղորդում է Analitika.at.ua-ն, մրցաշարին մասնակցում էին Ղրիմի, Դոնեցկի, Լվովի, Օդեսայի, Պոլտավայի, Լուգանսկի եւ Չերկասի հայ համայնքների թիմերը: Յիշեցնենք, որ Ուկրաինայի հայ համայնքների թիմերի մինի-ֆուտբոլի մրցաշարն անցկացւում է ամէն տարի: Հովանաւորը Ուկրաինայի Հայ երիտասարդական միութիւնն է:
  -   Սպորտ