Թերեզա Առաքելեան. «Ապրում եմ աշխարհի գեղեցկագոյն քաղաքում,<br /> սակայն Հայրենիքս կայ ու կմնայ Հայաստանը. ես իմ հողն ու ջուրն եմ<br /> սիրում»<br />


Թերեզա Առաքելեան. «Ապրում եմ աշխարհի գեղեցկագոյն քաղաքում,
սակայն Հայրենիքս կայ ու կմնայ Հայաստանը. ես իմ հողն ու ջուրն եմ
սիրում»

  • 28-09-2009 15:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թերեզա Առաքելեանը 2001 թուականից բնակւում է Լաս Վեգասում, ուր վերջին տասնամեակների ընթացքում հայերի թիւն աւելացել է: Տեղի Կանանց խորհրդի անդամ է: Նշանակուել է Լաս Վեգասում հոկտեմբերի 17-ից բացուող շաբաթօրեայ հայկական դպրոցի տնօրէն: - Շատերի համար գուցէ անհաւանական հնչի, որ Լաս Վեգասում նույնպես կայ հայ համայնք, քանի որ այն շատերի պատկերացմամբ միայն զվարճանքի կենտրոն է, նոյնիսկ զուրկ բնակելի տներից: Կը խնդրէի փոքր-ինչ ներկայացնել Լաս Վեգասի հայ համայնքը: - Համայնքն ունի մօտ 10-15 հազար անդամ, որոնք այստեղ են տեղափոխուել հիմնականում Լոս Անջելեսից: 2001 թուականից այն զգալիօրէն մեծացավ յատկապէս Հայաստանից արտագաղթածների հաշուին: Համայնքը բազմաշերտ է` հայաստանցիներ, իրանահայեր, լիբանանահայեր, եգիպտահայեր եւ այլն: Չնայած Վեգասի 2 միլիոնից աւելի բնակչութեան մէջ հայ համայնքն առանձնապէս մեծ թիւ չի կազմում, սակայն պէտք է խոստովանեմ, որ տեղի հայերը աչքի են ընկնում իրենց ինտելեկտուալ բարձր պատրաստուածութեամբ. նրանց թւում շատ են բժիշկները, իրաւաբանները, որոնցից, ցավոք, ոչ բոլորն են աշխատում իրենց մասնագիտութեամբ: Համայնքի հայերի գերակշռող հատուածը հայաստանցիներ են: Սկզբնական շրջանում հայերն այնքան էլ համախմբուած չէին: Հասկանալի էր, որ անհրաժեշտ էր մի կառոյց, որը կհամախմբեր տեղի հայ բնակչութեանը: Սկզբում ամենատարբեր հավաքույթներ, հաւաքներ էինք կազմակերպում, որոնց մեծաթիւ հայեր էին մասնակցում: Այնուհետեւ սա էլ, կարծես, լիարժէք չէր` չէր բաւարարում: Եվ այսպէս էլ առաջացաւ Հայի տուն, Հայկական կենտրոն ստեղծելու գաղափարը: - Ինչպիսի՞ն է Հայկական կենտրոնը: - Լաս Վեգասի «Հայկական կենտրոնը» հիմնադրուել է Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքոյ, քանի որ առանց եկեղեցու գրեթէ անհնար է համախմբել հայերին մէկ գաղափարի շուրջ: Արեւմտյան թեմի առաջնորդութեան հովանաւորութեամբ գնուեց շէնքը, որտեղ էլ 2009 թուականի յունիսի 17-ին հիմնվեց այս կենտրոնը: «Հայկական կենտրոնի» պաշտօնական բացումը կկայանայ սեպտեմբերի 28-ին: Շէնքը բաղկացած է երկու հարկից, բաւական մեծ հողատարածք ունի: Շէնքի մի մասում տեղակայուած է եկեղեցին իր մկրտարանով, իսկ միւս յատուածում դպրոցն է իր դասարաններով: - Ինչպիսի՞ն է դպրոցը, քանի՞ աշակերտ ունի: - Լաս Վեգասի հայկական դպրոցի պաշտօնական բացումը կկայանայ միայն հոկտեմբերի 17-ին. ամերիկեան դպրոցներում պարապմունքները սկսւում են սեպտեմբերին եւ անհրաժեշտութիւն կար, որպէսզի երեխաները հունի մէջ ընկնեն, ընտելանան ուսումնական գործընթացին: Որպէս կանոն բոլոր մէկօրեայ դպրոցներն էլ իրենց աշխատանքը սկսում են հիմնական դպրոցների աշխատանքից մօտ մէկ ամիս ուշ: - Քանի՞ աշակերտ է հաճախելու դպրոցը: Ի՞նչ տարիքային խմբեր են ընդգրկվելու: - Վստահ եմ, որ դպրոցը աշակերտների պակաս չի ունենայ, քանի որ արդէն իսկ բաւական մեծ թիւ են կազմում հետաքրքրուողները: Կարծում եմ, մինչեւ դպրոցի պաշտօնական բացումը, նրանց թիւը կգերազանցի 100-ը: Ուսուցումը միանշանակ ընթանալու է արեւելահայերենով: Ընդգրկվելու են 6-15 տարեկան երեխաների տարիքային խմբերը: Առաջին դասարանում կը սովորեն բոլոր նրանք, ովքեր դեռեւս տառաճանաչ չեն: Չորսժամեայ ուսուցման ընթացքում նրանք նախ կը սովորեն հայոց այբուբենը, ապա մայրենի լեզու, իսկ տարիների ընթացքում նաեւ հայոց պատմութիւն, գրականութիւն, կրօն, մշակոյթ, ինչպէս նաեւ ազգային երգ ու պար: - Նախատեսո՞ւմ եք արդեօք, հայերէնի ուսուցում նաեւ այն երեխաների համար, ովքեր տառաճանաչ են, սակայն կարիք են զգում խորացնել մայրենիի իմացութիւնը: - Այո: Նախատեսւում է բացել չորս դասարան, որոնք գիտելիքի առումով կլինեն տարբեր մակարդակներում: Առաջին դասարանում կընդգրկուեն այն երեխաները, որոնք ընդհանրապես չգիտեն եւ չեն հասկանում հայերէն: Երկրոդ դասարանում ընդգրկվելու են այն երեխաները, որոնք հայախօս են, սակայն տառաճանաչ չեն: Երրորդ խմբում կը սովորեն այն երեխաները, որոնք ինչ-որ չափով գիտեն հայերէն գրել եւ բաւական պարզ խօսել արեւելահայերենով, ովքեր Հայաստանից եկել են արդէն 4-5-րդ դասարանի կրթական մակարդակով: Եվ վերջապէս չորրոդ դասարանը նախատեսուած է այն երեխաների համար, ովքեր վարժ տիրապետում են հայերէնին, գիտեն գրել, կարդալ, ազատ խոսում են: Նրանց արդէն խորացուած կդասավանդենք գրականութիւն, պատմութիւն, քերականություն: Նախատեսում ենք նաեւ դպրոցին կից ունենալ մշակոյթի, արուեստի, պարի, երգի խմբակներ: Խմբակներն ու դասարանները կգործեն, եթէ նոյնիսկ դրանցում միայն երկու աշակերտ լինի: - Հաստատապէս շեշտեցիք, որ դպրոցում կրթութիւնն իրականացուելու է միայն արեւելահայերենով: Արդեօ՞ք խնդիրներ չեն առաջանայ այլ գաղթօջախներից արտագաղթած, արեւելահայերենին չտիրապետող երեխաների եւ նրանց ծնողների հետ: - Նման խնդիր արդէն իսկ առաջացել է, սակայն մենք ջանք չենք խնայում արեւմտահայերենի մտածողութեամբ ծնողներին բացատրելու եւ համոզելու արեւելահայերենի կարեւորութիւնը: Առաւել եւս այսօր ուսուցչական ձեռնարկների, դասագրքերի եւ գեղարուեստական գրականութեան հիմնական մասն արեւելահայերենով է: Այս նպատակի համար կազմակերպում ենք տարբեր ցերեկույթներ, հանդիպումներ, ճաշկերոյթներ, երեկույթներ, որոնց հիմնական նպատակը հայերին համախմբելն է, խնդիրների քննարկումն ու դրանց լուծումներ տալը: Հենց նոյն այս ճանապարհով էլ փորձում ենք կարգաւորել դպրոցին առնչուող հարցերը: Հայերի համախմբման եւ խդիրների կարգաւորման հարցում մեծ է եկեղեցու դերը: Նշեմ նաեւ, որ մեր կենտրոնը տեղակայուած է հենց Վեգասի սրտում, կենտրոնում, բոլորին հասանելի մի ճանապարհի վրայ եւ սա նույնպես նպաստաւոր է երեխաներին դպրոց բերելու համար: Այս տարի դեռեւս տրանսպորտային խնդիրներ չենք ունենայ, բայց յաջորդ տարուանից, երբ վստահաբար կաւելանա երեխաների թիւը, կվարձենք աւտոբուս: Մտադիր ենք ընթացքում դպրոցը դարձնել արտօնագրուած լիարժէք տասնամեայ դպրոց: Ծրագրերը շատ են, դժուվար, բայց իրականանալի, եւ վստահ ենք, որ ինչպէս այժմ` տրամադրելով համապատասխան դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ, այնպէս էլ ապագայում, նորաստեղծ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւ հայաստանեան իշխանութիւնները կաջակցեն Սփիւռքի դպրոցաշինությանն ու հայապահպանական միւս ծրագրերին: Ուզում եմ մեծագոյն շնորհակալությունս յայտնել առաջին հերթին սփիւռքի նախարարին` տիկին Հրանուշ Յակոբեանին, նախարարի տեղակալին, աշխատակազմի ղեկավարին, վարչութիւնների պետերին, տեղեկատուական եւ վերլուծական բաժնին: Այստեղ, չնայած բոլորի անսահման զբաղվածությանը, ինձ հրաշալի ընդունեցին, իւրաքանչիւրն իր օգնութիւնն առաջարկելով: Չգիտեմ մօտակայ մէկ տարում կրկին կայցելե՞մ Հայաստան, սակայն վստահ եմ, որ այսօր ձեւաւորուած կապը նախարարութեան աշխատակազմի հետ մշտապէս կշարունակուի եւ մեր համայնքի անունից երաշխավորում եմ, որ երբեք չենք հեռանայ հայ արմատներից, հպարտ կպահենք հայի պատիւը: Աւելի քան ինը տարի շրջում եմ աշխարհի տարբեր երկրներում, ապում գեղեցկագոյն քաղաքներից մէկում, սակայն իմ Հայրենիքը կայ ու կմնայ Հայաստանը, եւ ես իմ հողն ու ջուրն եմ սիրում: ՐԱՖՖԻ Ն.Մ.
  -   Հասարակութիւն