Օքսֆորդի համալսարանում անցկացուել է հայագիտական սեմինար<br />


Օքսֆորդի համալսարանում անցկացուել է հայագիտական սեմինար

  • 28-09-2009 14:14:00   |   |  Հասարակութիւն
ՕՔՍՖՈՐԴ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օքսֆորդի համալսարանի Սբ. Աննայի քոլեջում սեպտեմբերի 25-27-ին անցկացուել է Հայագիտական հետազօտութիւնների միջազգային ընկերակցութեան (ՀՀՄԸ) կազմակերպած հայագիտական սեմինար, որին մասնակցել է Միացեալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահէ Գաբրիէլեանը: Ընկերակցութեան նպատակն է հրատարակել բազմահատոր գիտական աշխատութիւն` նուիրուած հայագիտութեան լեզվաբանություն, ընդհանուր բանասիրութիւն, պատմութիւն, արվեստներ ու ճարտարապետութիւն, գրականութիւն ոլորտներին: Անցած տարիներին ՀՀՄԸ-ն արդէն կազմակերպել էր հինգ նմանատիպ սեմինարներ աշխարհի գիտական կենտրոններում, եւ Օքսֆորդում մեկնարկածը վերջին` գրականութեանը նուիրուած, վեցերորդ հանդիպումն էր: Վ.Գաբրիէլեանը կարեւորել է ՀՀՄԸ-ի շարունակական աշխատանքը` հայագիտական խնդիրների ուսումնասիրութիւնն ու դրա արդիւնքները հասարակութեան լայն հատվածներին հասու դարձնելը: Դեսպանը շնորհակալութիւն է յայտնել նաեւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայագէտ Թեո վան Լինդին, որը Օքսֆորդյան հանդիպման գլխաւոր կազմակերպիչն էր: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, սեմինարին մասնակցել են հայագիտութեան ոլորտի մասնագէտներ հայր Լեւոն Զեքիյանը, պրոֆ. Փիթըր Քոուին (Peter Cowe), Ջյուստո Տրաինան (Giusto Traina), Վալենտինա Քալզոլարին (Valentina Calzolari) եւ այլոք:
  -   Հասարակութիւն