Արարատ Աղասեան. «Եթէ այս գիրքը կնպաստի Հայրենիք-Սփիռք<br /> կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ես կը համարեմ, որ իմ<br /> առաքելութիւնն իրագործուած է»<br />


Արարատ Աղասեան. «Եթէ այս գիրքը կնպաստի Հայրենիք-Սփիռք
կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ես կը համարեմ, որ իմ
առաքելութիւնն իրագործուած է»

  • 28-09-2009 12:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Եթէ նոյնիսկ Նյու Եորք նկարեմ, Երեւան կստացուի, եթէ ամերիկացի նկարեմ, հայ կստացուի»: Այս տողերի հեղինակն ամերիկահայ անուանի նկարիչ Քաջազն է (Քաջազունի Քեչեջյան 1924-2004), որի կեանքին ու ստեղծագործությանն աւելի մանրամասն հնարաւոր է դարձել ծանօթանալ ի շնորհիւ ՀՀ ԳԱԱ արուեստի ինստիտուտի տնօրէն, ՀՀ արուեստի վաստակավորր գործիչ, արուեստագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հեղինակած «Քաջազի մշտավառ կանթեղը» գրքի: Գիրքը ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի Արուեստի ինստիտուտի սփիւռքի բաժնի կողմից հրատարակւող «Ակնարկներ սփիւռքահայ կերպարուեստի պատմութեան» մատենաշարի առաջին հատորն է: «Ցավոք, Գաջազը ոչ բոլորին է յայտնի»,- Երեւանում տեղի ունեցած գրքի շնորհանդէսին նշեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, ըստ որի, այդ առումով «Մեր Մեծերը» ծրագիրը նպատակ ունի սփիւռքի մեծութիւններին ճանաչելի դարձնել Հայաստնում, իսկ հայաստանցիներին` Սփիւռքում: «Այս կերպ սփիւռքի կերպարուեստը` ուսումնասիրվելով ու տպագրվելով, կբերուի Հայաստան»,- ասաց նախարարը: Գիրքը բաղկացած է երկու գլուխներից, որոնցից առաջինը նուիրուած է նկարչի կենսագրությանը, երկրորդը` բուն ստեղծագործական կեանքին, արուեստին: Բացի մանրամասն մատենագրությունից, այն ընդգրկում է նաեւ 64 գունաւոր վերատպում Քաջազի գործերից: 1978-ին Քաջազի ընտանիքը թողնում է հայրենիքը: Քանի որ Քաջազի ստեղծագործություններում մշտապէս առկայ էին Հայոց ցեղասպանութեան եւ բիբլիական թեմաները, պարզ է, թէ ինչ արձագանքներ պէտք է ունենար դա Խորհրդային Միութիւնում: «Նա երազում էր, որ Հայաստանում գնահատեին իրեն. դժբախտաբար, ժամանակներն այլ էին, թեպետ գնահատողները գնահատեցին»,- ասաց Քաջազի այրի տիկին Սաթենիկը: Թէեւ 2003-ին Հայաստանում հրատարակւում է արուեստագէտի ստեղծագործությունների պատկերագիրքը, նրա այրին աւելի կարեւորում է հենց այս գիրքը: «Քաջազը չկայ, բայց նրա երազն այսօր իրականացավ: Այս գրքում իր կեանքն է, իր ունեցած-չունեցածն է, իր արուեստն է»,- ասաց տիկին Սաթենիկը: Ինչպէս նշեց գրքի հեղինակ Արարատ Աղասեանը, միգուցէ առանձին այս գիրքի ներդրումը փոքր կլինի, բայց քանի որ սա «Ակնարկներ սփիւռքահայ կերպարուեստի» մատենաշարի առաջին գիրքն է, ապա «արուեստի տարբեր ճիւղերին նուիրուած այդ մատենաշարի ամբողջական հրատարակումը մեծապէս կնպաստի, որպէսզի հայաստանցի ընթերցողը, ինչպէս նաեւ տարբեր երկրներում բնակուող եւ յաճախ միմեանց մշակոյթային կեանքից անտեղեակ սփիւռքահայ զանգվածները կը ճանաչեն մեր այն արուեստագէտներին, որոնք հանգամանքների բերումով ապրել են օտարութեան մէջ, բայց, այնուամենայնիւ, մնացել են հայ իրենց արուեստով, իրենց մտածողութեամբ, կամ պարզապէս լինելով ծագումով հայ»: Արարատ Աղասեանը համոզուած է, որ ի վերջոյ արուեստն է ստանձնելու հայ ազգը համախմբելու դժուվար գործը: Ըստ նրա, արուեստն այն ոլորտն է, որը թարգմանչի կարիք չունի. արուեստի լեզուն բոլորին է հասկանալի, եւ դա կմերձեցնի հայութեանը. «Եթէ այս գիրքը կնպաստի Հայրենիք-Սփիռք կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ես կը համարեմ, որ իմ առաքելութիւնն իրագործուած է»,- ասաց նա: Քաջազի 85-ամեակին նուիրուած գիրքը տպագրուել է «Տիգրան Մեծ» հրատարակչութիւնում 600 օրինակ տպաքանակով հայերէն եւ անգլերէն տարբերակներով: Անգլերէն թարգմանությունը կատարել է գիտնական, կենսաքիմիկոս, Հայաստանի ազգային ակադեմիայի առաջին պատուաւոր անդամ Արիս Սեւակը:
  -   Մշակոյթ