Առաջիկայում կսահմանուէն աւտոկայանատեղի համար տեղական տուրքերի դրոյքաչափերը<br /> <br />


Առաջիկայում կսահմանուէն աւտոկայանատեղի համար տեղական տուրքերի դրոյքաչափերը

  • 23-06-2011 21:21:25   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 23-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց «Աւտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրէնքի նախագծի եւ դրանից բխող Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում լրացումների օրէնսդրական փաթեթը: Ըստ այդմ, աւտոկայանատեղի գործունէութիւնը կազմակերպւում է համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազօրուած համայնքային մարմնի կողմից: Համայնքի աւագանու որոշմամբ աւտոկայանատեղի կազմակերպելու իրաւասութիւնը կարող է վերապահուել նաեւ ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց: Աւտոկայանատեղի համար տուրքը համայնքի բիւջէ գանձուող պարտադիր գանձոյթ է: Իւրաքանչիւր համայնքում տուրքերի դրոյքաչափերը սահմանելու է տուեալ համայնքի աւագանին` oրենքով նախատեuված դրոյքաչափերի uահմաններում: Աւտոտրանսպորտային միջոցը աւտոկայանատեղում կայանելու համար, ըստ օրէնքի, իւրաքանչիւր մէկ ժամուայ համար սահմանւում է տուրք մինչեւ 300 դրամ, մէկ օրուայ համար` մինչեւ 2 500 դրամ, մէկ շաբաթուայ համար` մինչեւ 5 000 դրամ, մէկ ամսուայ համար` մինչեւ 25 000 դրամ, մէկ տարուայ համար` մինչեւ 100 000 դրամ: Ընդ որում, մէկ ժամուայ համար տուրքի գանձումն իրականացուելու է ըստ փաստացի կայանման համար րոպէների հաշուարկման մեթոդի:
  -   Հասարակութիւն