«արմէնտել»-ն ու «FiberNet Communications»-ը ճանաչուել են<br /> տուեալների հաղորդման միջազգային տարանցման ծառայութեան հայկական<br /> շուկայում գերիշխող դիրք ունեցողներ<br />


«արմէնտել»-ն ու «FiberNet Communications»-ը ճանաչուել են
տուեալների հաղորդման միջազգային տարանցման ծառայութեան հայկական
շուկայում գերիշխող դիրք ունեցողներ

  • 24-09-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի (ՏՄՊՊՀ) սեպտեմբերի 24-ի նիստում «արմէնտել» (ապրանքանիշը «Beeline») ու «FiberNet Communications» հեռահաղորդակցական ընկերութիւնները ճանաչուել են տուեալների հաղորդման միջազգային տարանցման ծառայութեան` ինտերնետ հասանելիութեան համար (մագիստրալ ինտերնետ), շուկայում գերիշխող դիրք ունեցողներ: Հանձնաժողվի ուսումնասիրությունները ցոյց են տուել, որ շուկայի 53,9%-ը բաժին է ընկնում «արմէնտել»-ին, իսկ 46,1%-ը` «FiberNet Communications»-ին: Ինչպէս լրագրողների հետ զրուցում ասաց «արմէնտել» ՓԲԸ-ի իրաւաբանական տնօրէն Դավիթ Սանդուխչյանը, երկու պետական անկախ մարմին (ՏՄՊՊՀ-ն եւ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը) նոյն սուբյեկտի վերաբերեալ ընդունում են որոշումներ` առաջնորդուելով տարբեր չափորոշիչներով, ինչի արդիւնքում երկու տարբեր որոշումներ են կայացւում: «Մենք այժմ չգիտենք, թէ որ մասով ենք մենք գերիշխող` ներկրման, թէ իրացման: Ցանկալի է, որ լինի մէկ որոշում, ըստ որի մենք ճանաչւում կամ չենք ճանաչւում գերիշխող: Իսկ երկու տարբեր որոշումները, որոնք տարբեր չափորոշիչներ են սահմանում, ստեղծում է անորոշութիւն, խանգարում է բիզնեսին, ներդրումների գրաւմանը»,- նշեց Դ.Սանդուխչյանը: Յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանի խօսքերով, Ինտերնետ-շուկայի ուսումնասիրութիւն անցկացնելու համար հիմք են ընդունուել տեղական պրովայդերների դիմումները, ովքեր բողոքել են «արմէնտել»-ի գնային քաղաքականութիւնից, որը խոչընդոտում է մրցակցութեանը: «Պրովայդերները կարծում են, որ «արմէնտել»-ի ներկայիս գնային քաղաքականութեան պայմաններում ինֆորմացիոն տեխնոլոգիների ոլորտի զարգացումը վտանգի տակ է դրւում եւ հնարաւոր չէ առաջարկել մրցունակ արտադրութիւն»,- ընդգծեց Ա.Շահնազարեանը: Հանձնաժոովի ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ «արմէնտել»-ը սահմանին 1 մգ/վրկ-ն ձեռք է բերում 300-400 դոլարով, իսկ վաճառում է 900-1300 դոլարով:
  -   Տնտեսութիւն