Ռուսաստանում դատելու են նացիստական խմբի, որի գոյութիւնը<br /> բացայայտուել է հայազգի անձնաւորութեան սպանութեան հետաքննութեան<br /> ընթացքում <br />


Ռուսաստանում դատելու են նացիստական խմբի, որի գոյութիւնը
բացայայտուել է հայազգի անձնաւորութեան սպանութեան հետաքննութեան
ընթացքում

  • 24-09-2009 18:54:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նիժնի Նովոգորոդում դատելու են «ՕԲ-88» նացիստական խմբի անդամներին: Միլիցիայի աշխատակիցները այդ խմբաւորման գոյութիւնը բացայայտել են հայազգի անձնաւորութեան սպանութեան հետաքննութեան ընթացքում: Մօտակայ օրերին Նիժնի Նովգորոդի Սորմովսկի շրջանի դատարանում կսկսուի «Սպիտակամորթների ընկերութիւն-88» նացիստական հանցախմբի 5 մասնակիցների դատավարութիւնը, որոնք մի շարք հանցագործութիւններ են կատարել ազգային խտրականութեան հողի վրայ: Ինչպէս գրում է «Երկրամասը», վկայակոչելով «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը, 2007 թուականին երիտասարդները, որ այն ժամանակ 13-17 տարեկան էին, մի քանի յարձակումներ են գործել գրաֆֆիտիստների, ինչպէս նաեւ պանկ-մշակոյթի երկրպագուների վրայ, հրդեհել Հայաստանի քաղաքացու պատկանող կրպակը: Ոճրագործներին բռնելուց յետոյ իր մեղքը խօստովանել է միայն հանցախմբի մի անդամ: Սվետլոյարսկի աւանում, որտեղ ապրում են մեղադրեալների մեծ մասը, գործել են մի քանի ծայրայեղական ընկերութիւններ: Դրանց միաւորման արդիւնքում կազմաւորուել է «Սպիտակամորթների ընկերութիւն-88»-ը: Ընկերությամբ զբաղուել են ՌԴ ՆԳՆ Վոլգյան դաշնապետական օկրուգի գլխաւոր վարչութեան օպերատիվայինները: Միլիցիայի աշխատակիցները այդ խմբաւորման գոյութիւնը բացայայտել են հայազգի անձնաւորութեան սպանութեան հետաքննութեան ընթացքում: Մեղադրեալներին ներկայացուել է ուրիշի գոյքը դիտաւորեալ ոչնչացնելու, ծեծկռտուքի, խուլիգանութեան, ազգային խտրականութեան բորբօքման, առողջութեանը թեթեւ վնասուածք պատճառելու մեղադրանք: Ընկերութեան կազմակերպիչը ներկայումս պատիժ է կրում աւտոմեքենայի առեւանգման համար:
  -   Հասարակութիւն