«Գեղարդ մսամթերքի կոմբինատ»-ը հանուեց մսամթերքի շուկայում<br /> գերիշխողների գրանցամատյանից<br />


«Գեղարդ մսամթերքի կոմբինատ»-ը հանուեց մսամթերքի շուկայում
գերիշխողների գրանցամատյանից

  • 24-09-2009 18:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում ընդունուած որոշմամբ մսամթերքի շուկայում գերիշխող համարւող «Գեղարդ մսամթերքի կոմբինատ»-ը հանուեց գերիշխողների գրանցամատյանից: Յանձնաժողովի ներկայացրած տուեալներով, 2008թ.-ի գործունէութեան տուեալների համաձայն, մսամթերքի շուկայում գործել է 33 տնտեսվարող, որից 25-ը արտադրող, 8-ը` ներմուծող: Տնտեսվարողների ներկայացրած տուեալների համաձայն, մսամթերքի ներմուծման ծաւալը 2008թ.-ին կազմել է 55,99 տոննա, (2004թ.-ին` 27,3 տոննա), արտադրութեան ծաւալը` 436,16 տոննա (2004թ.-ին` 197,8 տոննա), իրացման ծաւալը` 450,22 տոննա (2004թ.-ին` 213,5 տոննա), արտահանման ծաւալը` 0,36 տոննա (2004թ.-ին` 8,7 տոննա): Նախորդ տարուայ տուեալներով, շուկայում իրացման առաւել մեծ բաժին ունէին «Լինդա» (24,6%), «Արդելիկատես» (13,2%) եւ «Մուշ» (10,9%) ընկերութիւնները: Շուկայում առկայ չէ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ: Ուսումնասիրութեան արդիւնքները կտրամադրուեն ՀՀ Պետական եկամուտների կոմիտէին:
  -   Տնտեսութիւն