ՀՀ սփիւռքի նախարարը եւ Համազգային հայ կրթական եւ<br /> մշակոյթային միութեան ներկայացուցիչները քննարկեցին ազգային<br /> նշանակութեան մի շարք հարցեր<br />


ՀՀ սփիւռքի նախարարը եւ Համազգային հայ կրթական եւ
մշակոյթային միութեան ներկայացուցիչները քննարկեցին ազգային
նշանակութեան մի շարք հարցեր

  • 22-09-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի եւ Համազգային հայ կրթական եւ մշակոյթային միութեան («Համազգային») վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանի գլխաւորած պատուիրակութեան սեպտեմբերի 22-ի հանդիպման ժամանակ քննարկվեցին նախարարութեան ծրագրերին Համազգայինի մասնակցութեան, Սփիւռքի համայնքներում հայկական կառոյցների եւ օտարերկրեայ պետութիւններում ՀՀ դեսպանութիւնների, հիւպատոսութիւնների աշխատանքի արդիւնաւէտութեան բարձրացման, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների զարգացման մէջ Հայոց պետութեան եւ Սփիւռքի դերակատարության հարցերը, ինչպէս նաեւ նախորդ օրն աւարտուած իրավաբանների համահայկական առաջին համաժողովի արդիւնքները: Տիկին Յակոբեանը կարեւորեց մօտ 20 երկրների աւելի քան 70 սփիւռքահայ մասնագէտների մասնակցութեամբ անցած համաժողովում իրավաբանների համահայկական ընկերակցութեան հիմնումը, յայտարարութեյան ընդունումը, քննարկված թեմաների կարեւորութիւնն ու բազմազանութիւնը: Նա առանձնացրեց արգենտինահայ իրաւաբան Ռոբերտո Մալխասեանի` ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչման, ինչպէս նաեւ ֆրանսահայ իրաւաբան Ալեքսանդր Ասլանեանի` Հայոց ցեղասպանութեան վերջին զոհ Հրանտ Դինքի սպանութեան գործով դատավարությունում թուրքական դատարանի կամայականութիւնների արգելման նպատակներով փաստաբանների միջազգային համագործակցութեան հնարաւորութիւնների մասին զեկույցները: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերակցութեան կազմում ձեւաւորուել է հինգ խումբ, որոնք իրավաբանների համահայկական ցանցի շրջանակներում կզբաղուեն Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, արտերկրում հայկական ունեցուածքի եւ յուշարձանների պատկանելիութեան ձեւակերպման, Հայաստանի օրէնսդրութեան կատարելագործման առաջարկների մշակումով: Հիւրերի խնդրանքով տիկին նախարարը ներկայացրեց նախարարութեան եւ Համազգայինի հնարաւոր համագործակցութեան ծրագրերը: Դրանցից է 2010թ. անցկացուելիք «Արեւմտահայերենի դասաւանդման վիճակը Սփիւռքում» համաժողովը: Նախատեսւում է ձեւաւորել Սփիւռքի տարածաշրջանային-կրթական 5-6 կենտրոններ եւ Հայաստանը ներկայացնող գիտնականներից բաղկացած խումբ, որը կկազմի արեւմտահայերենի միասնական դասագիրք: Համացանցի օգտագործմամբ իրականացyող ծրագրերից տիկին Յակոբեանը առանձնացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը եւ համահայկական հանգոյցի ու որոնման համակարգի զարգացման ծրագիրը: Նախատեսւում է, որ թերթը, ի լրումն արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերէն եւ ռուսերէն տարբերակների, շուտով կունենայ ֆրանսերէն, յետագայում նաեւ իսպաներեն եւ թուրքերեն տարբերակները: Բացի այդ, ծրագրւում է նպաստել հայաստանեան հեռուստաալիքների սփռման ծածկոյթի եւ համացանցի միջոցով Սփիւռքի համայնքների միջեւ հեռահաղորդակցման հնարաւորութիւնների ընդլայնումը: ՀՀ սփիւռքի նախարարը կարեւորեց համայնքներում կիրակնօրեայ դպրոցների ցանցի ընդլայնումը, հայագիտութեան մասնագէտների սերնդափոխության կազմակերպումը: Համազգայինի պատուիրակութեան կողմից նշուեց համացանցում արեւելահայերենից-արեւմտահայերենի եւ հակառակի փոխարկման, ինչպէս նաեւ արեւմտահայերենի ուղղագրության ստուգման ծրագրերի գործարկման անհրաժեշտութիւնը: Հիւրերը կարեւորեցին օտարերկրեայ պետութիւններում ՀՀ դեսպանություններում մշակոյթային կցորդներ ունենալու անհրաժեշտութիւնը: Տիկին Յակոբեանը յիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ծրագրում է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների զարգացումների հեռանկարները անձամբ ներկայացնել մօտ ապագայում Սփիւռքի տարածաշրջանային կենտրոններ կատարելիք այցերի շրջանակներում: ՀՀ սփիւռքի նախարարը նաեւ ընդգծեց, որ հարեւանների հետ յարաբերութիւնների մասին ՀՀ տեսակէտներն արտայայտող տեղեկատուութեան հոսքը կմեծանա: Տիկին Յակոբեանի համոզմամբ, «հայ-թուրքական յարաբերութիւններ» հասկացութիւնը շատ աւելի ընդգրկուն է, քան Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների շրջանակը:
  -   Հասարակութիւն