Երեւանում նշւում է աշխարհահռչակ ուրարտագետ Նիկոլա<br /> Յարութիւնեանի 90-ամեակը<br />


Երեւանում նշւում է աշխարհահռչակ ուրարտագետ Նիկոլա
Յարութիւնեանի 90-ամեակը

  • 22-09-2009 15:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 22-ին աշխատանքն է սկսել «Ուրարտուն եւ իր հարեւանները» գիտաժողովը` նուիրուած աշխարհահռչակ ուրարտագետ, պրոֆեսոր Նիկոլա Յարութիւնեանի 90-ամեակին: Ըստ Հայաստանի Ազգային ակադեմիայի մամլոյ ծառայութեան, գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը, Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի ուսումնասիրությունների ասոցիացիան, ՀՀ ԳԱԱ-ի Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտը, Հայաստանի գերմանական համալսարանը: Գիտաժողովի կազմկոմիտէի նախագահ Արամ Քոսհանը, բացելով գիտաժողովը, մանրամասն ներկայացրել է Ն.Յարութիւնեանի անցած գիտական ուղին, կարեւորել նրա խոշոր վաստակը ուրարտագիտության ոլորտում: ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտութհան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարեանն ընդգծել է ուրարտագիտության մէջ ունեցած նրա մեծ աւանդը` յատկապէս կարեւորելով Ն.Յարութիւնեանի` «Ուրարտական արձանագրութիւնների դիվան»-ում ուրարտական արձանագրութհունների հաւաքագրման, դրանց վերծանման եւ մեկնաբանման բազմամեայ աշխատանքը: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը կարեւորել է այն փաստը, որ ի յարգանք պրոֆեսոր Ն.Յարութիւնեանի գիտական վաստակի, նրան շնորհավորելու եւ գիտաժողովին մասնակցելու են ժամանել Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Իրանի համաշխարային ճանաչում ունեցող ուրարտագետներ: «Սա խոսում է այն մասին, որ հայ գիտնականների ուրարտագիտական ուսումնասիրություններն ուրարտագիտության մէջ զբաղեցնում են առաջատար դիրքեր»,- նշել է Ռ.Սաֆրաստեանը: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը հոբելյարին յանձնել է նախարարութեան Ոսկէ մեդալ: Գիտաժողովը իր աշխատանքը կշարունակի մինչեւ սեպտեմբերի 24-ը:
  -   Հասարակութիւն