ԱՄՆ-ը լրացուցիչ աւելի քան 2 մլն դոլար կտրամադրի Հայաստանի<br /> իրավապահ ոլորտում իրականացուելիք ծրագրերին<br />


ԱՄՆ-ը լրացուցիչ աւելի քան 2 մլն դոլար կտրամադրի Հայաստանի
իրավապահ ոլորտում իրականացուելիք ծրագրերին

  • 16-09-2009 19:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-ին Հայաստանի գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Յովանովիչը ստորագրեցին երկու երկրների կառավարությունների միջեւ կնքուած Թմրադեղերի հսկողութեան եւ իրավապահ ոլորտում համագործակցութեան նամակ-համաձայնագրի փոփոխութեան մասին երկու արձանագրութիւն: Ըստ դրանց, ԱՄՆ կառավարութիւնը 2 286 050 ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրի Հայաստանի Քրեափորձագիտական ինստիտուտի, Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման, ԱՄՆ Արդադատության դեպարտամենտի մշտական իրաւախորհրդատուի, «Փրոջեքթ հարմոնիի» ԶԱՆԳ Հայաստանի իրաւական սոցիալականացման, Ամերիկեան փաստաբանների ընկերակցութեան իրաւունքի գերակայութեան նախաձեռնութեան, թրաֆիկինգի զոհերի օժանդակության եւ Հայաստանի իրավապահ ուսումնական հաստատութիւնների զարգացման ծրագրերի իրականացմանը: Գոհունակութիւն յայտնեց երկկողմ համագործակցութեան արդիւնքներից, Ա.Յովսէփեանը նշեց, որ ծրագրի շրջանակներում տրամադրուող օժանդակությունը կնպաստի իրավապահ ոլորտի արդիւնաւէտ աշխատանքին: Ըստ Մ.Յովանավիչի, որ նամակ-համաձայնագրի ստորագրումից` 2001թ.-ից, ի վեր ծրագրի շրջանակներում ԱՄՆ կառավարութեան կողմից շուրջ 12 մլն դոլարի աջակցութիւն է տրամադրվել Հայաստանին: Դեսպանի գնահատմամբ, ծրագրերի շրջանակում Հայաստանը լուրջ առաջընթաց է ունեցել, մասնաւորապէս թրաֆիկինգի դէմ պայքարում: Որպէս յաջող համագործակցութեան օրինակ նա նշեց Քրեափորձագիտական ինստիտուտի եւ ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ստեղծումը: Դեսպանը, կարեւորելով վերջինի կայացումը, նշեց, որ փողերի լուացումը յաճախ կապուած է լինում կազմակերպուած յանցաւորութեան, թրաֆիկինգի, ահաբեկչութեան հետ:
  -   Հասարակութիւն