Սարգիս Մազմանյան. Երեւանի պետհամալսարանի<br /> լաբորատոր-հետազոտական հզորությունները հնացած են, մինչդեռ<br /> կրթութեան որակը բարձր է, իսկ ուսանողները` տաղանդաւոր<br />


Սարգիս Մազմանյան. Երեւանի պետհամալսարանի
լաբորատոր-հետազոտական հզորությունները հնացած են, մինչդեռ
կրթութեան որակը բարձր է, իսկ ուսանողները` տաղանդաւոր

  • 11-09-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունեց ամերիկահայ կենսաբան, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի օգնական Սարգիս Մազմանեանին: Ինչպէս տեղեկացրեցին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնից, գիտնականը տիկին Հ.Յակոբեանին ներկայացրեց Հայաստան այցի նպատակը, որն է` ուսումնասիրել ուսանողությանը գիտութեան ոլորտում աջակցութիւն տրամադրելու հնարաւորութիւնները: Տիկին նախարարն իր պատրաստակամութիւնը յայտնեց քննարկել ոլորտին առնչուող աջակցութեան ծրագրերը: Գիտնականը մտադիր է 2010թ. կենսաբանություն առարկայի դասախօսութիւններ կարդալ Երեւանի պետական համալսարանում եւ ուսումնական ծրագիրը նախապատրաստելու համար ծանօթացել է բուհի կենսաբանութեան ֆակուլտետում տարւվող աշխատանքներին: Ս.Մազմանեանը հաւաստեց, որ առաջին անգամ լինելով Հայրենիքում լաւ տպաւորութիւն է ստացել: Նա նշեց նաեւ, որ իր գնահատմամբ, համալսարանի լաբորատոր-հետազոտական հզորությունները հնացած են, շատ սարքաւորումներ 30-40 տարուայ հնութեան են, իսկ հետազոտական աշխատանքերի նպատակով ռեակտիվներ գնելու համար միջոցները չեն բաւարարում եւ դա այն դէպքում, երբ բժշկական կրթութեան որակը բարձր է, իսկ ուսանողները` տաղանդաւոր: Ամերիկահայ կենսաբանը հոյս յայտնեց, որ ապագայում կգտնուեն ԵՊՀ-ի գիտական աշխատանքների մակարդակը բարձրացնելու հնարաւորութիւններ: Այդ նպատակով սփիւռքահայերի ներուժն օգտագործելու ճանապարհին անհրաժեշտ կլինի կազմակերպել տուեալների շտեմարանների ձեւաւորում եւ գաղափարների փոխանակում, որից յետոյ հնարաւոր կլինի անցնել գործնական քայլերի: Ս.Մազմանեանը տարուայ ընթացքում երեք ամիս դասավանդում է Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանում, իսկ տարուայ միւս ամիսներին ղեկավարում է միկրոկենսաբանության եւ իմունոլոգիայի մասնաւոր լաբորատորիայի աշխատանքները:
  -   Հասարակութիւն