Ռոզմարի Յարութիւնեանի «Վերապրողը» գիրքը թարգմանվել է<br /> պարսկերէն<br />


Ռոզմարի Յարութիւնեանի «Վերապրողը» գիրքը թարգմանվել է
պարսկերէն

  • 10-09-2009 14:00:00   |   |  Մշակոյթ
ԹԵՀՐԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Պարսկերէն է թարգմանվել իրանահայ անգլիագիր հեղինակ դոկտ. Ռոզմարի Յարութիւնեանի (Քոհեն) հեղինակած եւ 2002 թուականին Կալիֆոռնիայում հրատարակուած «Վերապրողը» (Survivor) գիրքը: Ինչպէս գրում է «Ալիք» օրաթերթը, գրքում պատմւում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իրանի Ատրպատական նահանգ ներխուժած օսմանեան բանակի կազմակերպած Խոյի հայերի կոտորածի եւ հայ բնակչութեան յետագայ ճակատագրի մասին: Գիրքը պատճառ է դարձել, որ աւելի քան 85 տարուայ հեռաւորութիւնից խոյեցի վերապրողների յետագայ սերունդների մի շարք ներկայացուցիչներ գտնեն իրենց արիւնակից հարազատների հետքը: Հետաքրքիր է գրքի թարգմանության պատմութիւնը: Երբ խոյեցի վերապրող Արուսեակի կենսագրության հեղինակ եւ Արուսեակի թոռնուհի Ռոզմարի Յարութիւնեյանը նամակագրութեամբ Խոյի պատմութեան հեղինակ դոկտ. Ամին Ռիահիից հետաքրքրուել էր իր տատի ու պապի` փրկարար, խոյեցի բժիշկ Հաքիմ Էֆթեխարի մասին, նամակը փոխանցուել է բժշկի ազգականներին, որոնցից մէկն էլ գրքի թարգմանիչ Զոհրե Բավանդին է: Նա կամաւոր կերպով յանձն է առել գրքի պարսկերէն թարգմանությունը:
  -   Մշակոյթ