Տեղի է ունեցել Խորէն քահանա Հաբեշյանի «Գիր կեանքի» գրքի<br /> շնորհանդէսը<br />


Տեղի է ունեցել Խորէն քահանա Հաբեշյանի «Գիր կեանքի» գրքի
շնորհանդէսը

  • 07-09-2009 17:10:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մուսա լեռան հայրենակցական միութեան նախաձեռնութեամբ, ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տեր-Ղազարեան» սրահում օրերս տեղի է ունեցել Խորէն քահանա Հաբեշյանի «Գիր կեանքի» գրքի շնորհանդէսը: Ինչպէս տեղեկացնում է «Ասպարէզ» օրաթերթը, հեղինակի գործը ներկայացրել է Սարգիս Մահսերեճյանը: Անդրադառնալով գրքի բովանդակութեանը, նա նշել է, որ այնտեղ արծարծւում են ազատութեան, հաւատքի եւ հայերին յուզող հարցեր, որոնք այսօր էլ ժամանակակից են ու արդիական: Վերջում շնորհակալական խօսքով հանդէս է եկել գրքի հեղինակը, խօսել գիրքը գրելու շարժառիթների մասին, շնորհակալութիւն է յայտնել գրքի հրատարակութեան մեկենասներից, մասնաւորապէս, Մուսա լեռան հայրենակցական միութիւնից:
  -   Հասարակութիւն