Ճապոնիայի կառավարութիւնը Հայաստանին կտրամադրի 170 մլն իեն<br /> հերթական դրամաշնորհը<br />


Ճապոնիայի կառավարութիւնը Հայաստանին կտրամադրի 170 մլն իեն
հերթական դրամաշնորհը

  • 04-09-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գիւղատնտեսութեան նախարարութիւնում սեպտեմբերի 4-ին ստորագրուեց Ճապոնիայի կառավարութեան կողմից Հայաստանին 170 մլն իեն հերթական դրամաշնորհի տրամադրման պայմանագիրն ու ՀՀ կառավարութեան եւ Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալութեան «Դրամաշնորհային աջակցութիւն սակաւ ապահով ֆերմերների համար» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Փաստաթղթերը ստորագրեցին ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ Ալավերդեանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանութեան խորհրդական Մասակի Իկեգաման եւ Ուզբեկստանում Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալութեան ներկայացուցիչ Յուկիկո Էջիրին: Ըստ Գ.Ալավերդեանի, դրամաշնորհը նպատակաուղղուելու է գիւղտեխնիկայի ձեռքբերմանը (5 կոմբայն եւ 30 տրակտոր) եւ այն պահանջարկ ունեցող համայնքներին անհատոյց տրամադրմանը: Նախարարը նշեց, որ 1997թ.-ից սկսած Ճապոնիայի կառավարութիւնը Հայաստանին տրամադրել է 2 մլրդ 600 մլն իեն, որով ձեռք են բերուել 63 հացահատիկահավաք կոմբայններ եւ 305 տրակտորներ` համալրուած համապատասխան գյուղգործիքներով եւ պահեստամասերով: Նախարարի խօսքերով, համաձայնագրով կառավարութիւնը պարտաւորւում է ճապոնական կողմին ազատել մաքսային պարտավորություններից, երկրի ներսում գործող հարկերից, ինչպէս նաեւ Գործընկերային հիմադրամի ստեղծման նպատակով բանկային յատուկ հաշուի վրայ տեղական տարադրամով ներդրումներ կատարել` ներմուծվող ապրանքների FOB արժէքի առնուազն 50%-ի չափով:
  -   Տնտեսութիւն