Հայաստանի կառավարութիւնը պետական երաշխիքներ է տրամադրել<br /> կառուցապատող 6 ընկերութիւնների<br />


Հայաստանի կառավարութիւնը պետական երաշխիքներ է տրամադրել
կառուցապատող 6 ընկերութիւնների

  • 04-09-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութիւնը ձեռնամուխ է եղել «Պետական երաշխիք կիսակառոյց բազմաբնակարան շէնքի աւարտման համար» հակաճգնաժամային ծրագրի իրականացմանը: Ինչպէս սեպտեմբերի 4-ի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետի օգնական, տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցութեան աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Յարութիւնեյանը, ծրագրի նպատակն է պետական բիւջէտային երաշխիքներ տրամադրել կառուցապատողներին: «ՀՀ կառավարութիւնն այս ծրագրով որեւէ ֆիզիկական գումար չի տրամադրում` առաւել եւս ստացուած վարկերի հաշուին: Մենք տրամադրում ենք բիւջէտային երաշխիքներ կառուցապատողներին: Այսինքն, պետութեան երաշխավորմամբ կառուցապատողին բանկերը տրամադրելու են վարկային ռեսուրսներ»,- նշեց Դ.Յարութիւնեյանը: Նրա խօսքերով, դրա շնորհիւ առաջին հերթին բանկերը կկարողանան նուազագոյն ռիսկերով օգտագործել իրենց վարկային ռեսուրսները: Այդպիսով կառավարութիւնը նպաստում է, որ ռիսկերը նուազեցուեն, եւ բանկերը կարողանան տրամադրել վարկային ռեսուրսներ: Նշուեց, որ կառավարութիւնն արդէն պետական երաշխիքներ է տրամադրել 6 կառուցապատողների` «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ին, «Հերմեկ», «Լեւոն Ամիրխանեան», «Մ.Գ.-Հաուզինգ» ՍՊԸ-ներին, «Վահէ Յարութիւնեան» ԱՁ-ին եւ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն-ին: Ընդհանուր առմամբ, այս ընկերութիւններին տրամադրվել է 12 մլն ԱՄՆ դոլար, որով կառուցուելու է մօտ 116 հազար քմ տարածքով բնակֆոնդ: Դ.Յարութիւնեյանը յայտնեց, որ ներկայումս քննարկւում են մօտ 5 մլն դոլարի արժողութեամբ եւս մի քանի ծրագրեր: Ըստ Դ.Յարութիւնեանի, շինարարութեան ծաւալները հանրապետութիւնում այս տարուայ մայիսից կայուն աճի միտում են դրսեւորում: «Ապրիլի նկատմամբ մայիսին մենք ունենք մօտ 88% շինարարութեան յավելաճ, յունիսին մայիսի նկատմամբ` մօտ 130% յավելաճ, իսկ յուլիսին յունիսի նկատմամբ` 4,5% յավելաճ»,- նշեց վարչապետի օգնականը: Նա միաժամանակ յայտնեց, որ Կադաստրի պետական կոմիտէի տուեալներով յունիսին առք ու վաճառքի գործարքներն աւելացել են մօտ 36,1%-ով:
  -   Տնտեսութիւն