Կրասնոդարցի հայը ստացել է արեւածաղկի նոր ցրտադիմացկուն սորտ<br />


Կրասնոդարցի հայը ստացել է արեւածաղկի նոր ցրտադիմացկուն սորտ

  • 18-08-2009 16:40:00   | Ռուսաստան  |  Տնտեսութիւն
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կրասնոդարցի Աշոտ Կալայջյանը, շարունակելով ակադեմիկոս Վասիլի Պուստովոյտի գործը, որին նա համարում է իր ուսուցիչը, ստացել է նոր ցրտադիմացկուն արեւածաղկի սերմ: Ինչպէս հաղորդում է «Երկրամաս» թերթի լրատուական կենտրոնը վկայակոչելով «Կրասնոդարսկիե իզվեստիա» թերթը, Կալայջյանի ամառանոցի ութ հարյուրերորդը վաղուց վերածուել է գիտական հետազօտութիւնների փորձադաշտի: Խաղողի, լոլիկի, ելակի եւ խնձորի քառասուն սորտերի կողքին աճում է սելեկցիոների սիրելի ոսկեգլուխ արեւածաղիկը: «Ես նրան «կին» եմ փնտրում, միավորեմ երիտասարդ սրտերը,- կատակում է Աշոտ Կալայջյանը, հոգատարութեամբ հաւաքելով ծաղկի փոշին յատուկ գաւաթի մէջ:- Այն սորտը, որ կծնուի այդ միութեան արդիւնքում, հնարաւոր է, գիտութեան հպարտութիւնը դառնայ»: Երիտասարդ գյուղատնտեսը աշխատանքի անցաւ Պուստովոյտի անուան գիտահետազօտական ինստիտուտում, մի քանի տարի Լուկյանենկոյի անուան ԳՀԻ-ում աշխատելուց յետոյ: Ցրտադիմացկուն «Վասիլի» արեւածաղկի (սորտն իր անունն ստացել է ի յիշատակ կրասնոդարցի սելեկցիոների նշանաւոր նախորդի` Վասիլի Պուստովոյտի) ստեղծման համար Կալայջյանից պահանջուեց առնուազն երեսուն տարի: «Իմ «Վասիլին» հինգ առաւելութիւններ ունի արտասահմանեան ժամանակակից սորտերի համեմատ,- պատմում է գյուղետնտեսը,- նա կարճահասակ է, կարելի է ցանել ցորենի պես, նոյնիսկ դեկտեմբերին, բարձր բերքատուութիւն ունի եւ կուլտիվացման կարիք չի զգում: Իւղը, որ ստացւում է «Վասիլի» արեւծաղկից, իր բաղադրութեամբ չի զիջում ձիթապտղին: Ծաղկի փոշին սպիտակ է, նշանակում է մեղրը նույնպես կլինի սպիտակ, եւ այն կարող են ուտել նրանք, ովքեր դեղինի ալերգիա ունեն»: Բացի արեւածաղկից, Կալայջյանը իր տնամերձ հողամասում աճեցնում է անսովոր պտղատու ծառեր եւ հատապտուղներ, որոնց հանդէպ առանձնայատուկ թուլություն ունի:
  -   Տնտեսութիւն