Ռոստովյան թատրոնը բուլղարներին ցուցադրել է «Տիգրան Մեծը»<br />


Ռոստովյան թատրոնը բուլղարներին ցուցադրել է «Տիգրան Մեծը»

  • 18-08-2009 16:30:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Անցած շաբաթ Դոնի Ռոստով քաղաքի Գորկու անուան դրամատիկական թատրոնը վերադարձավ Բուլղարիայից: Ռոստովցիները Պլեւեն քույր քաղաքում ցուցադրեցին երեք կատակերգութիւն: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, բուլղար բարեկամները ներկայացումներից յետոյ ռոստովյան թատրոնին պարգեւեցին ուղեւորութիւն դէպի Վելիկո Տըռնովո: «Պատմական այդ դեկորացիաներով մենք կարողացանք խաղալ միանգամից երեք ներկայացում մեր խաղացանկից` «Ռոմեօ եւ Ջուլետ», «Թագուհին» եւ իհարկէ «Տիգրան Մեծը»,- նշեց Գորկու թատրոնի գեղարուեստական ղեկավար Նիկոլայ Սորոկինը: Թերթը նշում է, որ «Տիգրան Մեծ» ներկայացման պրեմիերան Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Սորոկինի բեմադրութեամբ ռոստովյան թատրոնում կայացել է դեռեւս 2008 թուականի հոկտեմբերի 26-ին: Համարձակվելով բեմական լեզուի փոխադրել Արա Գեւորգեանի «Տիգրան Մեծ» պատմական դրաման, ռոստովյան թատրոնը որոշել է ժամանակակիցներին պատմել 2000-ամեայ վաղեմութեան ողբերգութիւն: Պրեմիերայից յետոյ անցած ժամանակամիջոցում Գորկու անուան դրամատիկական թատրոնը այդ ներկայացմամբ հմայել է իր հանդիսականներին ոչ միայն Դոնի Ռոստովում, այլեւ Ռուսաստանի տարբեր մարզերում հիւրախաղերի ընթացքում:
  -   Մշակոյթ