«Երեւանի սիրահարների այգում» տեղի ունեցաւ ՀՀ Սփիւռքի<br /> նախարարութեան «Արի Տուն» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների<br /> հրաժեշտի երեկոն<br />


«Երեւանի սիրահարների այգում» տեղի ունեցաւ ՀՀ Սփիւռքի
նախարարութեան «Արի Տուն» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների
հրաժեշտի երեկոն

  • 14-08-2009 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օգոստոսի 14-ին «Երեւանի սիրահարների այգում» կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան «Արի Տուն_2009թ.» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների` աշխարհի 7 երկրներից ժամանած 65 սփիւռքահայ երիտասարդների, հրաժեշտի երեկոն: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Սփիւռքի նախարարութեան մամուլի եւ հասարակայնութեան հետ կաերի վարչութիւնից, երեկոն իր ներկայութեամբ պատվեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը: Կազմակերպվեց հայագիտական վիկտորինա, որի ընթացքում սփիւռքահայ երիտասարդները ներկայացրերին «Հայրենագիտություն» առարկայի դասընթացներից «Արի Տուն» 2009թ. ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքները: Յաղթողների համար Երեւանի քաղաքապետարանը սահմանել է մրցանակներ: Հանդիսաւորութեամբ յանձնուեցին հաւաստագրեր «Արի Տուն» ծրագրի մասնակիցներին եւ շնորհակալագրեր նրանց հիւրընկալած ընտանիքներին: Երեկոն եզրափակուեց ժամանցային ուրախ ծրագրով: Հրաժեշտի երեկոյին ներկայ էին նաեւ «Արի Տուն 2009թ.» ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, Երեւանի վարչական շրջանների եւ «արմէնտել» ընկերութեան ներկայացուցիչները: Ծրագրի ինչպէս առաջին, այնպէս էլ երկրորդ փուլի հրաժեշտի երեկոների հովանաւորն է «արմէնտել» ընկերութիւնը: Վերջինս ապահովել է նաեւ «Արի Տուն» ծրագրի մասնակից սփիւռքահայ երիտասարդների հեռախօսային կապը միմեանց եւ ծրագրի կազմակերպիչների հետ:
  -   Հասարակութիւն