Դավիթ Մկրտչեանը յաղթող ճանաչուեց ձիւդոյի երիտասարդական<br /> միջազգային մրցաշարում<br />


Դավիթ Մկրտչեանը յաղթող ճանաչուեց ձիւդոյի երիտասարդական
միջազգային մրցաշարում

  • 03-08-2009 18:44:00   |   |  Սպորտ
ՊՐԱՀԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում աւարտուեց ձիւդոյի երիտասարդական միջազգային մրցաշարը: Հայաստանի 10 մարզիկներից իր քաշային կարգում 1-ին տեղը գրաւեց Դավիթ Մկրտչեանը (55 կգ, Երեւան): Նոյն քաշային կարգում Գրիգոր Իվանեանը (Երեւան) ճանաչուեց 3-րդը: Տիգրան Վարոսյանը (60 կգ, Վանաձոր) գրաւեց 2-րդ, իսկ Արտյոմ Բաղդասարեանը (73 կգ, Գիւմրի)` 3-րդ տեղը:
  -   Սպորտ