Աւետիս Հիլքաթն ընտրուել է Կարմիր Մահիկի Թուրքիայի Կղզիների<br /> մասնաճիւղի անդամ<br />


Աւետիս Հիլքաթն ընտրուել է Կարմիր Մահիկի Թուրքիայի Կղզիների
մասնաճիւղի անդամ

  • 29-07-2009 19:20:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կարմիր Մահիկ միութեան Թուրքիայի յանձնաժողովը ազատ է արձակել Կղզիների մասնաճիւղի վարչակազմը` այն վերակազմելու նպատակով: Ինչպէս գրում է «Մարմարան», Կղզիների եւ ընդհանրապես Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամն է, որ վարչակազմում ընտրվում է ոչ մահմեդական անձ` հանձին ստամբուլահայ Աւետիս Հիլքաթի: Նրան է յանձնարարուել վերակազմել մասնաճիւղի հինգ հոգանոց խումբը: Հիլքաթն այդ պաշտօնում պէտք է մնայ մինչեւ 2010 թուականի փետրվար ամիսը եւ մասնաճիւղի միւս չորս անդամների հետ պէտք է նախապատրաստի Կարմիր Մահիկի Կղզիների մասնաճիւղի ընտրական գործընթացը:
  -   Հասարակութիւն