Ներսէս Կարամանուկեանը նշանակուել է«Արդշինինվեստբանկ»-ի<br /> վարչութեան նախագահ<br />


Ներսէս Կարամանուկեանը նշանակուել է«Արդշինինվեստբանկ»-ի
վարչութեան նախագահ

  • 18-07-2009 19:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 18-ին «Արդշինինվեստբանկ»-ի վարչութեան նախագահ է նշանակուել Ներսէս Կարամանուկեանը: Ներկայացնելով նորանշանակ վարչութեան նախագահին, բանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարեանը վստահութիւն է յայտնել, որ Ն.Կարամանուկեանը կդառնայ Արդշնինվետբանկում ձեւաւորուած աւանդոյթների շարունակողը: Իր հերթին Ն.Կարամանուկեանը նշել է, որ բանկում աշխատում են արհեստավարժ եւ բանիմաց մասնագէտներ, որոնց հետ շատ լուրջ եւ կարեւոր ծրագրեր են իրականացուելու: «Մեր յետագայ գործունէութեան ընթացքում հաշուի են առնուելու ինչպէս առկայ միջազգային ֆինանսական դժուարութիւնները, այնպէս էլ մեր երկրի տնտեսութեան առանձնահատկությունները»,- ասել է նա: Ըստ «Արդշինինվեստբանկ»-ից «ՆՏ»-ին տրամադրած տեղեկանքի, Ն.Կարամանուկեանը ծնուել է 1959թ.-ին, մասնագիտութեամբ տնտեսագէտ է: Աշխատել է ՀՀ կառավարութեան աշխատակազմում, եղել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Ֆինանսատնտեսական մասի գործերի կառավարիչը: Վերջին ութ տարիների ընթացքում, մինչեւ նոր նշանակումը, եղել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) երեւանեան գրասենեակի ղեկավարը:
  -   Տնտեսութիւն