Սիմֆերոպոլում բացուել է հայ նկարիչների աշխատանքների<br /> ցուցահանդէսը<br />


Սիմֆերոպոլում բացուել է հայ նկարիչների աշխատանքների
ցուցահանդէսը

  • 15-07-2009 18:05:00   |   |  Մշակոյթ
ՍԻՄՖԵՐՈՊՈԼ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յուլիսի 13-ին Սիմֆերոպոլ քաղաքի Նկարչի տանը բացուել է Ղրիմի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդէսը: Ցուցադրությունը նուիրուած է այս տարի նշւող Ղրիմահայ համայնքի 20-ամեակին եւ Ղրիմի Հայ նկարիչների միութեան 5-ամեակին: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հաղորդում է, որ երկու շաբաթ շարունակ բոլոր ցանկացողները կարող են ծանօթանալ Հայ նկարիչների միութեան 14 անդամների աշխատանքներին, որոնք ապրում են Սիմֆերոպոլ, Եվպատորիա, Սուդակ, Ալուշտա, Եալթա, Ալուպկա եւ Ղրիմի այլ քաղաքներում: Վաթսուն նկարներից բաղկացած ցուցադրությունը ընդգրկում է տարբեր թեմաների ստեղծագործութիւններ: Ցուցանմուշների մէջ կան գոբելեններ, ասեղնագործութիւններ, ծեփածոներ:
  -   Մշակոյթ