Ստամբուլահայ Կասիա Փափազյանը Բուլղարիայում շահել է բալետի<br /> փոքրիկների առաջնութիւնը<br />


Ստամբուլահայ Կասիա Փափազյանը Բուլղարիայում շահել է բալետի
փոքրիկների առաջնութիւնը

  • 14-07-2009 19:45:00   |   |  Մշակոյթ
ՍՈՖԻԱ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սոֆիայում կազմակերպուած մանկական բալետի միջազգային մրցոյթին մասնակցել են Բեյօղլուի լիցեյի երեք սաները, որոնցից մէկը` Կասիա Փափազյանը, յայտնի նկարչուհի եւ Ստամբուլի «Դալար» պարախմբի գեղարուեստական ձեւաւորող Ժանին Փափազյանի դուստրն է: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարա»-ն, մրցոյթին անհրաժեշտ էր ներկայանալ մէկ դասական եւ մէկ ժամանակակից պարով: Կասիան հանդէս է եկել իր պատրաստած ժամանակակից պարով եւ առաջնութեան յաղթող է ճանաչուել որպէս ամենաերիտասարդ պարուսույց: Կասիան օգնել է մրցոյթին պատրաստուել նաեւ իր երկու ընկերուհիներին, որոնցից մէկն արժանացել է խրախուսական մրցանակի:
  -   Մշակոյթ