Հայաստանում գերմանական ընկերութիւնների համար<br /> գործունէութիւն ծաւալելու մեծ հնավորություն կայ բարձր<br /> տեխնոլոգիաների եւ քարերի արդիւնաբերութեան ոլորտներում<br />


Հայաստանում գերմանական ընկերութիւնների համար
գործունէութիւն ծաւալելու մեծ հնավորություն կայ բարձր
տեխնոլոգիաների եւ քարերի արդիւնաբերութեան ոլորտներում

  • 08-07-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ներքին շուկան ուսումնասիրելու եւ հայ-գերմանական տնտեսական կապերը ակտիւացնելու նպատակով ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ) նախաձեռնութեամբ յուլիսի 6-ից Հայաստանում է գտնւում Գերմանիայի գործարար պատուիրակութիւնը: Ինչպէս յուլիսի 8-ին լրագրողներին յայտնեց Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ նահանգում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչութեան ղեկավար, խոշոր ընկերութեան նախագահ Ռոբերտ Հյուբերը, իրենք հանդիպումներ են ունենալու հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ, ծանօթանալու են նրանց գործունէութեան ոլորտին, հաստատելու են գործարար կապեր: Ըստ նրա, Հայաստանում գերմանական ընկերութիւնների համար գործունէութիւն ծաւալելու մեծ հնարաւորութիւն կայ բարձր տեխնոլոգիաների եւ քարերի արդիւնաբերութեան ոլորտներում: Ռ.Հյուբերը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական յարաբերութիւնների ներկայ փուլում անհրաժեշտ է ստեղծել առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացման նոր հնարաւորութիւններ: Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչութեան պետ Վլադիմիր Ամիրեանը յայտնեց, որ 2008թ.-ին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալը կազմել է 450 մլն դոլար, արտահանումը` մօտ 200 մլն: Հայաստանից Գերմանիա են արտահանւում երկաթի համահալվածք, մոլիբդեն, չզտած պղինձ, ալիւմինէ նրբաթիթեղ, սինթետիկ կաուչուկ, քիմիական թելեր, գործվածքեղեն, թանկարժեք եւ կիսաթանկարժէք քարեր եւ այլ ապրանքներ: Իսկ Գերմանիայից հիմնականում ներկրւում են կաթնամթերք, ընտանի թռչուններ, բանջարեղէն, շոկոլադ, սուրճի եւ թեյի խտանիւթ, ածիկային գարեջուր, կենդանիների կեր, ծխախոտ, նաւթ, մետաղակոնստրուկցիաներ, կենցաղային սարքաւորումներ, մետաղամշակման հաստոցներ, աւտոմեքենաներ:
  -   Տնտեսութիւն