Նախորդ տարուայ յունուար-մայիսի համեմատ այլ հարկերի գծով<br /> Հայաստանի պետբիւջէի մուտքերն այս տարի 62,6%-ով նուազել են<br />


Նախորդ տարուայ յունուար-մայիսի համեմատ այլ հարկերի գծով
Հայաստանի պետբիւջէի մուտքերն այս տարի 62,6%-ով նուազել են

  • 01-07-2009 15:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բիւջէ են մուտքագրուել աւելի քան 1,8 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նշուած մուտքերը նուազել են 45%-ով կամ 1,5 մլրդ դրամով` հիմնականում պայմանաւորուած օգտակար հանածոների արդիւնահանման, այլ պետութիւններում գրանցուած տրանսպորտային միջոցներից օդային աւազան վնասակար նիւթեր արտանետելու եւ ՀՀ ներմուծվող շրջակայ միջավայրի վնասակար ապրանքների համար գանձուող բնապահպանական վճարների նուազմամբ: Հաշուետու ժամանակահատուածում այլ հարկերից պետական բիւջէ է մուտքագրուել շուրջ 2,9 մլրդ դրամ: Մասնաւորապէս, 125,1 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կոնցեսիոն վճարը, 989 մլն դրամ` ճանապարհային վճարները, 360,8 մլն դրամ` հանրային ծառայութիւնների կարգաւորման պարտադիր վճարները, 608 մլն դրամ` հարկային օրենսդրութիւնը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած տույժերն ու տուգանքները, եւ 549,9 մլն դրամ` ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէի նիւթական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարուայ համեմատ այլ հարկերը նուազել են 62,6%-ով կամ 4,8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է 2008 թուականի նոյն ժամանակահատուածում «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած ռոյալթիի վճարումներով եւ կոնցեսիոն վճարի նուազմամբ: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների գծով բիւջէտային եկամուտները կազմել են աւելի քան 38,7 մլրդ դրամ եւ կիսամեակային ծրագիրն ապահովել 77,6%-ով: 2008 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներն աճել են 3%-ով կամ 1,1 մլրդ դրամով:
  -   Տնտեսութիւն