Իգնա Սարըասլանն ընտրուել է «ՊԷՆ»-ի Պատւոյ խորհրդի անդամ<br />


Իգնա Սարըասլանն ընտրուել է «ՊԷՆ»-ի Պատւոյ խորհրդի անդամ

  • 19-06-2009 20:10:00   |   |  Մշակոյթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լոյս է տեսել պոլսահայ բանաստեղծուհի Իգնա Սարըասլանի «Թոդորի մայրամուտին» երկարաշունչ բանաստեղծութիւնը հայերէն եւ թուրքերեն լեզուներով: Բողազիջի համալսարանի հրատարակչութեան «Միմեսիս» պարբերաթերթը, որ լոյս է տեսնում տարին մէկ անգամ` մօտաւորապէես 500 էջ ծաւալով, իր 15-րդ համարում տպագրել է Սարըասլանի բանաստեղծութեան բնագիրն ամբողջութեամբ եւ Պերճուհի Բերբերեանի թուրքերեն թարգմանությունը: Ինչպէս գրում է «Մարմարա» օրաթերթը, հաւանաբար առաջին անգամն է, որ թուրքերեն լոյս տեսնող պարբերականում տպագրվում է հայատառ այսքան երկար բանաստեղծութիւն: Վկայակոչելով թուրքական մամուլը` «Մարմարա»-ն յայտնում է նաեւ, որ Իգնա Սարըասլանը ընտրուել է Համաշխարհային գրողների միութեան` «ՊԷՆ»-ի տնօրինությանն առընթեր Պատւոյ խորհրդի անդամ:
  -   Մշակոյթ