«Ոսկէ ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատօնը կունենայ հինգ<br /> մրցութային ժիւրի<br />


«Ոսկէ ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատօնը կունենայ հինգ
մրցութային ժիւրի

  • 19-06-2009 16:38:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում յուլիսի 12-19-ին կայանալիք «Ոսկէ ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատօնը կունենայ հինգ` միջազգային խաղարկային, միջազգային վավերագարական ֆիլմերի, «Հայկական համայնապատկեր» ծրագրի, ինչպէս նաեւ երկու միջազգային հասարակական կազմակերպութիւնների` Էկումենիկ եկեղեցիների խորհրդի եւ Միջազգային կինոլրագրողների եւ կինոքննադատների ասոցիացիայի (FIPRESCI) մրցութային ժիւրիներ: Կինոփառատօնի Մամլոյ ծառայութեան տեղեկատուութեան համաձայն, խաղարկային ֆիլմերի ժյուրին կղեկավարի Ճապոնացի հանրայայտ ռեժիսոր եւ սցենարիստ Կոհեյ Օգուրին, վաւերագրական ֆիլմերինը` ռուս կինոպրոդիւսեր եւ ռեժիսոր Ալեքսանդր Ռոդնյանսկին: «Հայկական համայնապատկեր» կինոմրցույթի ժյուրին կգլխաւորի Նիդեռլանդներից ժամանած Հայկ Բալեանը: Վերջինս որպէս կինոարտադրող 1975-1996թթ.-ին մեծ դեր է ունեցել Հոլանդիայի եւ Բելգիայի առաջատար ընկերութիւններում, զբաղուել է հեռուստատեսային եւ կինոարտադրությամբ: FIPRESCI-ի ժիւրիի կազմում են Ժան-Մաքս Մեժանը (Ֆրանսիա), Ջովաննի Օտտոնեն (Իտալիա), Արծուի Բախչինեանը (Հայաստան): Իսկ Էկումենիկի ժիւրիի կազմում ընդգրկուած են Գվիդո Կոնվենտսը (Բելգիա), Դենիս Մյուլլերը (Ֆրանսիա) եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը:
  -   Մշակոյթ