Հայաստանի Պետեկամուտների կոմիտէի պետի տեղակալը 2008թ.-ի<br /> հարկային եկամուտների աճը համարում է աննախադէպ<br />


Հայաստանի Պետեկամուտների կոմիտէի պետի տեղակալը 2008թ.-ի
հարկային եկամուտների աճը համարում է աննախադէպ

  • 05-06-2009 18:34:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Հայաստանում գրանցուել է հարկային եկամուտների հավաքարգման աննախադէպ աճ: Յունիսի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2008թ.-ի պետական բիւջէի կատարման նախնական քննարկման ժամանակ այս մասին յայտարարեց ՀՀ Պետեկամուտների կոմիտէի պետի տեղակալ Արմէն Ալավերդեանը: Ըստ նրա, պետբիւջէի հարկային եկամուտները կազմել են 615 մլրդ դրամ, ընդ որում, այս թւում ներառուած չեն 25,4 մլրդ դրամ կազմող ԱԱՀ-ի հավելաճարների վերադարձի գումարները: 2007թ.-ի համեմատ հարկային եկամուտներն աճել են 119,3 մլրդ դրամով, կամ 24%-ով: Ա.Ալավերդեանը նշեց, որ 2-3 հարկատեսակների գծով եղել է թերհավաքագրում: Մասնաւորապէս, ալկոհոլային խմիչքի ներկրման աճի հետեւանքով հայրենական արտադրութեան ծաւալների նուազմամբ պայմանաւորուած ակցիզային հարկերը հավաքագրվել են նախատեսուածի 90%-ի չափով եւ կազմել 715,6 մլն դրամ: Պարզեցուած հարկի գումարները 2008թ.-ին նուազել են 3,3 մլրդ դրամով պակաս է եղել նախատեսուածից` այս հարկատեսակին վերաբերող օրենսդրական փոփոխութեան արդիւնքում: Բնապահպանական վճարների հաւաքագրումը կազմել է նախատեսուածի 97,6%-ը, կամ նախատեսուածից 139 մլն պակաս:
  -   Տնտեսութիւն