Յունիսի 1-ի դրութեամբ Հայաստանի գազասպառող բաժանորդների<br /> բնակարաններում տեղադրուած էր 106 344 անվտանգութեան ազդանշանային<br /> սարք<br />


Յունիսի 1-ի դրութեամբ Հայաստանի գազասպառող բաժանորդների
բնակարաններում տեղադրուած էր 106 344 անվտանգութեան ազդանշանային
սարք

  • 05-06-2009 14:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսին Հայաստանի գազասպառող բաժանորդների թիւն աւելացել է 910-ով, իսկ գազասպառման համակարգի շահագործման անվտանգութեան բարձրացման նպատակով տեղադրուել է 23 745 անվտանգութեան սարք: Արդիւնքում, յունիսի 1-ի դրութեամբ «հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազահամակարգին միացված ընդհանուր առմամբ 580 496 բաժանորդներից 106 344-ի բնակարաններում արդէն տեղադրուած էին ազդանշանային սարքեր եւ անջատիչներ: Ընթացիկ տարուայ յունուար-մայիս ամիսներին վթարա-կարգավորական ծառայութիւնների կողմից գրանցուել է 748 կանչ` ազդանշանային սարքերի աշխատանքի հետ կապուած: Կանչերի գերակշռող մասն առնչւում է գազի արտահոսքի հետ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «հայռուսգազարդ»-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան պետ Շուշան Սարդարեանը, ընկերութիւնը նախատեսում է հանրապետութեան գազասպառող բաժանորդների բնակարաններում 2008թ.-ի դեկտեմբերից նախաձեռնած անվտանգութեան ազդանշանային սարքերի տեղադրման ծրագիրն աւարտել 2010թ.-ին: Ընդ որում, 2009թ.-ին ծրագրաւորուած է տեղադրել ընդհանուր առմամբ 250 հազար անվտանգութեան սարք: Ըստ Շ.Սարդարեանի, ծրագիրն իրականացուելու է երեք փուլով: Առաջին փուլում սարքերը տեղադրվում են Երեւանի եւ մարզերի բազմաբնակարան շէնքերում, երկրորդ փուլում նախատեսւում է դրանք տեղադրել շքամուտքերում, երրորդ փուլում` նաեւ մասնաւոր յատուածում (առանձնատներում):
  -   Տնտեսութիւն