«Արենբերգ» դղյակի վերականգնվելիք սրահներից մէկը կանվանվի<br /> «Հայաստան»<br />


«Արենբերգ» դղյակի վերականգնվելիք սրահներից մէկը կանվանվի
«Հայաստան»

  • 02-06-2009 21:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարուայ ապրիլի 20-ին ամբողջովին այրվեց Աուստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնուող «Շլոս Արենբերգ» ապարանքը` միջազգային զալցբուրգյան սեմինարների կենտրոնը, որտեղ ի թիւս աշխարհի շատ երկրների ներկայացուցիչների, նաեւ հայաստանցի շուրջ 400 բժիշկներ են վերապատրաստվել: Հրոյ ճարակ դարձած այս հնաբոյր կառոյցի շինվերանորոգման աշխատանքներին նիւթական աջակցութիւն բերելու նպատակով անցած շաբաթավերջին Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մեծ դահլիճում» տեղի ունեցաւ բարեգործական համերգ, որը համատեղ նախաձեռնել էին ՀՕՖ-ի Բժշկական շրջանաւարտների ասոցիացիան, «Զալցբուրգի միջազգային սեմինարներ Հայաստանում» կազմակերպութիւնը եւ Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարանը: Երեւանի պետական բժշկական համալսարանը հովանավորեց Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի ելոյթը: Ինչպէս տեղեկացնում է ՀՕՖ լրատուական կենտրոնը, համերգին ներկայ էր նաեւ «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրերի տնօրէն պրոֆ. Վոլֆգանգ Աուլիցկին, որը Հայաստան էր ժամանել ընդամէնը մէկ օրով` միջոցառմանը մասնակցելու նպատակով: Պրոֆ. Աուլիցկին յուզուած էր հայ գործընկերների նման վերաբերմունքից եւ խոստացաւ «Արենբերգ» դղյակի վերականգնվելիք սրահներից մէկն անուանել «Հայաստան»:
  -   Մշակոյթ