Աղբահանութեան վճարները կվերանայուէն


Աղբահանութեան վճարները կվերանայուէն

  • 23-06-2011 20:39:13   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 23-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց «Աղբահանութեան եւ սանիտարական մաքրման մասին» օրէնքի նախագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրէնքներում լրացումների եւ փոփոխութիւնների փաթեթը: Հիմնական զեկուցող, Երեւանի քաղքապետի տեղակալ Կամօ Արէյեանը յայտնեց, որ առաջին ընթերցումից յետոյ, ստացուած առաջարկների հիման վրայ, նախագիծը լրամշակուել է: Առաջին ընթերցումից յետոյ կենցաղային աղբի համար աղբահանութեան վճարների դրոյքաչափերը մնացել էն անփոփոխ. աղբահանութեան վճարը սահմանւում է ըստ հաշուառուած անձանց քանակի տուեալ հասցէում հաշուառում ունեցող եւ բնակուող իւրաքանչիւր բնակչի համար առաւելագոյնը ամսական 400 դրամ (շուրջ 1.07 ԱՄՆ դոլար), կամ ըստ բնակելի շինութեան կամ բնակարանի ընդհանուր մակերեսի` մէկ քառակուսի մետր մակերեսի համար առաւելագոյնը 25 դրամ: Փոփոխուել էն ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար աղբահանութեան վճարի չափերը. ըստ ծաւալի` մէկ խորանարդ մետր աղբի համար առաւելագոյնը 3 000 դրամ, ըստ զանգուածի` մէկ տոննա աղբի համար առաւելագոյնը 10 000 դրամ: Աղբահանութեան վճար սահմանելու համար կիրառուող մեթոդները եւ աղբահանութեան վճարի դրոյքաչափերը իւրաքանչիւր համայնքի համար սահմանւում է համայնքի աւագանու կողմից օրէնքով սահմանուած ամրագրուած դրոյքաչափերի սահմաններում: Օրէնքի անցումային դրոյթների համաձայն, օրէնքն ուժի մէջ մտնելուց յետոյ` վեցամսեայ ժամկէտում, աւագանին պէտք է սահմանի աղբահանութեան դրոյքաչափերը, ընդ որում` աղբահանութեան վճարը հաշուարկուելու է աղբահանութեան դրոյքաչափը սահմանելուն յաջորդող ամսուանից եւ գանձուելու օրէնքով սահմանուած կարգով: Ներկայումս աղբահանութեան վճարը գանձւում է ըստ հասցէի հաշուառում ունեցող իւրաքանչիւր բնակչի` առաւելագոյնը ամսական 200 դրամի չափով:
  -   Հասարակութիւն