Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնը 2008թ.-ին տնտեսել է<br /> պետբիւջէից տրամադրուած միջոցների 20%-ը<br />


Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնը 2008թ.-ին տնտեսել է
պետբիւջէից տրամադրուած միջոցների 20%-ը

  • 02-06-2009 17:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ուշադրութիւն, առաքւում է լուրի ուղղուած տարբերակը ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Հայաստանի Սփիւռքի նախարարութեանը յատկացուած 101 մլն դրամից ծախսուել է 80 մլն դրամ: Յունիսի 2-ին ՀՀ Ագային Ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում այս մասին տեղեկացրեց սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Ըստ նրա, տնտեսումը եղել է նախարարութեան չլրացված աշխատակազմի հաշուին: Նախարարը նշեց, որ անցած տարուայ երեք ամիսների ընթացքում գնուել է նորաստեղծ նախարարութեան համար անհրաժեշտ գոյքը, տեխնիկան եւ մի աւտոմեքենայ, ինչի համար ծախսուել է 50 մլն դրամ: Դեկտեմբերի վերջին նախարարութիւնը կազմակերպել էր կոնֆերանս` նուիրուած 1946-48թթ.-ի հայրենադարձութեան խնդիրներին: Ինչ վերաբերում է ճարտարապետների համահայկական համաժողովին, ապա դրա համար ծախսուած 1,5 մլն դրամը նախատեսուած է եղել ընթացիկ տարուայ բյուջեյով: Ի պատասխան պատգամաւոր Նաիրա Զոհրաբյանի փարիզյան «Յառաջ» թերթի յետագայ ճակատագրի մասին հարցին, Հ.Յակոբեանը նշեց, որ անձամբ այցելել է թերթի խմբագրութիւն եւ զրուցել խմբագրապետի հետ, ով նաեւ թերթի սեփականատէրն է: Վերջինս որեւէ պայմանով չի համաձայնել շարունակել թերթի հրատարակութիւնը, որը դադարեցուել է յունիսի 1-ից:
  -   Տնտեսութիւն