Հայաստանը նախատեսում է ալմաստի հումքի գնման նպատակով<br /> Ռուսաստանից 100 մլն դոլարի վարկ ստանալ <br />


Հայաստանը նախատեսում է ալմաստի հումքի գնման նպատակով
Ռուսաստանից 100 մլն դոլարի վարկ ստանալ

  • 01-06-2009 20:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից ստանալ 100 մլն դոլարի վարկ` ալմաստի հումքի գնման նպատակով: Ինչպէս յունիսի 1-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Առեւտրի եւ արդիւնաւէտ շուկաների վարչութեան պետ Գագիկ Քոչարեանը, ներկայումս Ռուսաստանի «Ալռոսա» ընկերութեան եւ Հայաստանի կառավարութեան միջեւ ընթանում են բանակցութիւններ, որպէսզի վարկի շրջանակներում ալմաստի հումք ներկրվի Հայաստան: Վարչութեան պետը յայտնեց, որ 100 մլն դոլարն առանձին վարկ է եւ ռուսական 500 մլն դոլար վարկի հետ բոլորովին կապ չունի: Գ.Քոչարեանի խօսքերով, «Ալռոսայի» հետ բանակցութիւնների առաջին փուլն աւարտուել է հաջողութեամբ: Առաջիկայ օրերին հայկական կողմը կմեկնի Ռուսաստան ինչպէս բանակցութիւնների շարունակման, այնպէս էլ հումքի քվոտայի չափի յստակեցման նպատակով: Գ.Քոչարեանը հոյս յայտնեց, որ մինչեւ յունիսի վերջ ռուսական ալմաստի ներկրման հարցը որոշակի լուծում կստանայ:
  -   Տնտեսութիւն