2009-2010թթ.-ին պետական մարմինները կդադարեցնեն իրենց<br /> ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկութիւններում<br />


2009-2010թթ.-ին պետական մարմինները կդադարեցնեն իրենց
ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկութիւններում

  • 29-05-2009 20:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տնտեսական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու եւ հակաճգնաժամային ծրագրերի կարեւորությունից ելնելով` ՀՀ կառավարութեան մայիսի 29-ի նիստում որոշուեց, որ 2009-2010թթ.-ին ստուգումներ իրականացնելու իրաւասութիւն ունեցող 22 պետական մարմինները պէտք է դադարեցնեն իրենց ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկութիւններում: Ըստ ՀՀ արդարատության նախարար Գեւորգ Դանիելեանի, սա աննախադէպ որոշում է, քանի որ ստուգումներ իրականացնելու թույլտվություն տրվելու է միայն բացառիկ դէպքերում, երբ դա քրէական օրենսդրութեամբ է նախատեսուած, եւ երբ առկայ է վարչապետի հանձնարարությունը: Միաժամանակ նշուեց, որ վարչապետը հայեցողական որոշումներ կայացնելու իրաւունք չունի. նախագծում յստակ նշուած են այն դէպքերը, երբ նա կարող է իր համաձայնութիւնը տալ ստուգումների իրականացմանը: Գ.Դանիելեանի խօսքերով, նախագծով որպէս փոքր եւ միջին ձեռնարկութիւն են համարւում այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց շրջանառութիւնը 2008թ.-ին չի գերազանցել 70 մլն դրամը: «Մենք այս որոշումը կայացնում ենք ՀՀ նախագահի յանձնարարականով` նպատակ ունենալով առաւել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկութիւնների համար, ինչպէս նաեւ համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցութիւնները յաղթահարելու նպատակով»,- ասաց նախարարը: Վարչապետ Տիգրան Սարգսեյանի խօսքերով, տեսչական ստուգումների բացառիկ դէպքերը լինելու են իր անմիջական հսկողութեան տակ` իր գրաւոր համաձայնութեամբ: «Այս որոշմամբ եւս մէկ անգամ ապացուցում ենք, որ փոքր եւ միջին ձեռնարկութիւնների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ձեռնարկումները չափազանց կարեւորում ենք եւ համոզուած ենք, որ մեր դիմադրողականութիւնը ճգնաժամի հանդէպ կաւելանա»,- նշեց վարչապետը:
  -   Տնտեսութիւն