Մայիսի 25-29-ին Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում
գնուել է շուրջ 52,6 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 49,7 մլն դոլար
29-05-2009 17:44:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-29-ին ՀՀ
արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 52 մլն
615 հազ. 253 ԱՄՆ դոլար` 370,46 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին
փոխարժեքով, եւ վաճառուել` 49 մլն 730 հազ. 834 ԱՄՆ դոլարն 372,07
դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի
ծառայութեան տուեալներով, նոյն ժամանակահատուածում միջբանկային
շուկայում իրականացուել է 600 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371,5
դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում
իրականացուել է 10 մլն 527 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370,81
դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 18-24-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից
դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ
դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 12 մլն ԱՄՆ դոլար:
Համեմատութեան համար նշենք, որ մայիսի 18-22-ին ՀՀ
արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 44 մլն
343 հազ. 587 ԱՄՆ դոլար` 372,24 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին
փոխարժեքով, եւ վաճառուել 47 մլն 500 հազ.197 ԱՄՆ դոլար` 373,82
դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է
500 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց
միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում
իրականացուել է 7 մլն 800 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքն 372,74
դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից
դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ
դոլարով տրամադրուած վարկերի ծավալըն 13,7 մլն ԱՄՆ դոլար: