ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի ազգային արժոյթի 12-ամսեայ<br /> արժեզրկումը կազմել է 21,3%<br />


ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի ազգային արժոյթի 12-ամսեայ
արժեզրկումը կազմել է 21,3%

  • 29-05-2009 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 372,7 դրամ, ինչը 21,3%-ով գերազանցել է 2008թ.-ի մայիսի համապատասխան ցուցանիշը (307,36 դրամ): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2009թ.-ի մայիսին ապրիլի համեմատ հանրապետութեան սպառողական եւ արժոյթային շուկաներում արձանագրուել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի, համապատասխանաբար, 1,6% եւ 0,1% յավելաճ (դրամն արժեզրկուել է): 2009թ.-ի մայիսին 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների եւ հաշուարկային փոխարժէքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 5,5% եւ 21,1%: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում արձանագրուել է սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի, համապատասխանաբար, 7,4% եւ 1,1% յավելաճ:
  -   Տնտեսութիւն