Հայաստանի ԱԺ-ի մշտական յանձնաժողովներում սկսուել է 2008թ.-ի<br /> պետբիւջէի կատարման տարեկան հաշուետւութեան նախագծի քննարկումը<br />


Հայաստանի ԱԺ-ի մշտական յանձնաժողովներում սկսուել է 2008թ.-ի
պետբիւջէի կատարման տարեկան հաշուետւութեան նախագծի քննարկումը

  • 29-05-2009 15:34:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների մայիսի 29-ի համատեղ նիստում սկսուեցին «Հայաստանի Հանրապետութեան 2008թ. պետական բիւջէի կատարման մասին» տարեկան հաշուետւութեան նախագծի նախնական քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, մասնաւորապէս, նշուեց, որ 2008թ.-ին, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի տնտեսութիւնում արձանագրուեց 6,8% աճ, ինչը ծրագրային ցուցանիշին զիջում է 3,2%-ով: Յաջողուեց ապահովել հարկային եկամուտների (ներառեալ տուրքերը) սահմանուած թիրախը` 621,1 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 17%: Պահպանուեց գնաճի ծրագրային մակարդակը` 4+/-1,5%` տարեվերջին կազմելով 5,2%: ՀՆԱ-ի դեֆլեատորը կազմել է 8,5%: Արդիւնքում, 2008թ.-ին ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 3 650 մլրդ դրամ, իսկ մէկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 1 մլն 128 հազար 600 դրամ կամ 3 689 ԱՄՆ դոլար: 2008թ.-ին գրանցուել է պետբիւջէի եկամուտների աճ` հարկային եւ ոչ հարկային եկամուտների գծով: Եկամուտները եւ պաշտօնական տրանսֆերտները կազմել են 785,4 մլրդ դրամ, ինչը ճշգրտուած ծրագրային ցուցանիշի 97,7%-ն է: Ընդհանուր եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 21,5%` նախատեսուած 21,2%-ի փոխարէն: Ծախսերը կազմել են 810,6 մլրդ դրամ` նախատեսուած շուրջ 861 մլրդ դրամի դիմաց, կատարողականը կազմել է 94,2%, կամ ՀՆԱ-ի 22,2%-ը: Ընդհանուր եկամուտների եւ ծախսերի ճշգրտուած ծրագրային ցուցանիշների թերակատարումը հիմնականում պայմանաւորուած է արտաքին աղբիւրներից նախատեսուած միջոցների թերստացմամբ: Պետբիւջէի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,7%-ը` ծրագրուած 2,1%-ի փոխարէն: 2008թ.-ին միջին ամսական անուանական աշխատավարձը 2007թ.-ի նկատմամբ աճել է 17,4 %-ով, ընդ որում` բիւջէտային հատուածի աշխատավարձն աճել է 18,6%-ով: Հաշուետու տարում տնտեսութեան բիւջէտային եւ ոչ բիւջէտային հատուածներում միջին աշխատավարձը, համապատասխանաբար, կազմել է 64 800 դրամ եւ 114 000 դրամ, իսկ միջին աշխատավարձը` 91 331 դրամ: 2008թ.-ի դեկտեմբերին գործազրկութեան պաշտօնական մակարդակը կազմել է 6,3%, ինչը 2007թ.-ի համեմատ 0,7%-ով նուազ ցուցանիշ է: Անցած տարի ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 481 մլն ԱՄՆ դոլար` 2007թ.-ի համեմատ աճելով 24%-ով: Ընդ որում, արտահանումը 7,2%-ով նուազել է, իսկ ներմուծումը` 35%-ով աճել: 2008թ.-ին ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը կազմել է 305,97 դրամ` 2007թ.-ի 342,08 դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն