2008թ.-ի ֆինտարվա երկրորդ եռամսյակի համեմատ «Սինոփսիս»-ի<br /> եկամուտները 3,8%-ով աճել են<br />


2008թ.-ի ֆինտարվա երկրորդ եռամսյակի համեմատ «Սինոփսիս»-ի
եկամուտները 3,8%-ով աճել են

  • 22-05-2009 21:27:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրութեան համար ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան մշակման ոլորտի համաշխարհային առաջատար ամերիկեան «Սինոփսիս» ընկերութեան 2009 ֆինանսական տարուայ երկրորդ եռամսյակի եկամուտը կազմել է 336,8 մլն ԱՄՆ դոլար: Դա 3,8%-ով աւելին է 2008 ֆինտարվա նոյն ժամանակահատուածի 324,6 մլն դոլարի համեմատ: (ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսւում է հոկտեմբերի 1-ին եւ աւարտւում սեպտեմբերի 30-ին): Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ընկերութեան ճարտարագիտական ամենամեծ կենտրոններից մէկը հանդիսացող «Սինոփսիս Արմէնիա» ՓԲ ընկերությունից, US GAAP տուեալներով (ԱՄՆ-ի Համընդհանուր ընդունուած հաշուապահական հաշուառման սկզբունքներ), 2009 ֆինտարվա երկրորդ եռամսյակում «Սինոփսիս»-ի մաքուր եկամուտը կազմել է 48,3 մլն դոլար կամ մէկ բաժնետոմսի համար 0,33 ԱՄՆ դոլար` 2008 ֆինտարվա նոյն ժամանակահատուածի 39,4 մլն ԱՄՆ դոլարի կամ մէկ բաժնետոմսի համար 0,27 ԱՄՆ դոլարի դիմաց: Ոչ GAAP տուեալներով, 2009 ֆինտարվա երկրորդ եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է 65,9 մլն դոլար կամ բաժնետոմսի համար 0,45 ԱՄՆ դոլար` 2008 ֆինտարվա նոյն ժամանակահատուածի երկրորդ եռամսյակի 59,7մլն դոլարի կամ մէկ բաժնետոմսի համար 0,41 ԱՄՆ դոլարի դիմաց: «Սինոփսիս»-ը շարունակում է լաւ գործել մի միջավայրում, որտեղ դեռ առկայ են ֆինանսական ճգնաժամի նշանները»,-ասել է «Սինոփսիս»-ի նախագահ եւ գլխաւոր գործադիր տնօրէն Աարտ դե Ջիզը: «Յաճախորդներն ընտրում են «Սինոփսիս»-ն ուժեղ տեխնոլոգիաների, գլոբալ աջակցութեան, ապագայում շարունակական ներդրումների եւ ֆինանսական ուժի համար»,-յաւելել է նա:
  -   Տնտեսութիւն