Սամուէլ Սեւյանը ԱՄՆ-ում մասնագիտական մակարդակի հասած<br /> ամենակրտսեր շախմատիստն է<br />


Սամուէլ Սեւյանը ԱՄՆ-ում մասնագիտական մակարդակի հասած
ամենակրտսեր շախմատիստն է

  • 22-05-2009 20:20:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Լոս Անջելէս Թայմզ»-ը վերջերս անդրադարձել է ԱՄՆ-ի Շախմատի ֆեդերացիայի ապրիլ ամսուայ լաւագոյն խաղացողների շարքում աչքի ընկնող ութամեայ Սամուէլ Սեւյանին: Սամվելը ցուցակում ապահովել է 2001 միաւոր եւ դարձել մասնագիտական մակարդակի հասած ամենակրտսեր խաղացողը: Ինչպէս հաղորդում է «Մարմարան»` վկայակոչելով լոսանջելեսյան «Ասպարէզ»-ը, փոքրիկ Սամվելը ծնուել է Նյու Յորքում: Այժմ բնակւում է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում: Իր յաջողութեան համար պարտական է հօրը` Արմէնին, ով մասնագիտութեամբ բժիշկ է: Սամվելը մարզւում է շախմատի միջազգային կարգի վարպետ Անդրանիկ Մաթիկոզյանի մօտ, եւ երազում է մասնակցել Թուրքիայում կայանալիք աշխարհի երիտասարդական մրցումներին` մինչեւ 10 տարեկանների կարգում:
  -   Սպորտ