ԱԻԲԱ-ի ներկայացուցիչները գերազանց գնահատեցին աշխարհի<br /> առաջնութեան նախապատրաստական աշխատանքները<br />


ԱԻԲԱ-ի ներկայացուցիչները գերազանց գնահատեցին աշխարհի
առաջնութեան նախապատրաստական աշխատանքները

  • 22-05-2009 18:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 22-ին Երեւանի Կարեն Դեմիրճեանի անուան ՄՀՀ-ում հրաւիրուած ասուլիսը նուիրուած էր բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնութեան նախապատրաստական աշխատանքների հարցեցին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադեանը յայտնեց, որ առաջնութեանը հայտավորված են 45 երկրի 301 մարզիկներ: Մասնակիցներն արդէն տեղավորված են հիւրանոցներում եւ մարզումները շարունակում են երեւանեան մարզօջախներում: Նշուեց, որ մասնակից իւրաքանչիւր երկիր Հայաստան է գործուղել մէկական մրցավարի: Տանտիրոջ իրաւունքով 2 մրցավար կունենայ Հայաստանը: Բացի այդ Երեւան կժամանեն մէկական մրցավարներ Իտալիայից Իսպանիայից, Ֆրանսիայից եւ Սիրիայից, որոնք չեն մասնակցում առաջնութեանը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) տեխնիկական պատուիրակ Օսվա Բիսբալը եւ ԱԻԲԱ-ի պաշտօնեայ Թերրի Սմիթը գոհունակութիւն յայտնելով մարզահամերգային համալիրի պայմաններից, նշեցին, որ Հայաստանը խոշոր մրցումներ անցկացնելու մեծ հնարաւորութիւն ունի: Առաջնութեան բացման հանդիսաւոր արարողութիւնը կկայանայ մայիսի 23-ին:
  -   Սպորտ