Մայիսի 18-22-ին Հայասատանի արտարժոյթի ներբանկային<br /> շուկայում գնուել է աւելի քան 44,3 ԱՄՆ դոլար, վաճառուել` 47,5 մլն<br /> դոլար<br />


Մայիսի 18-22-ին Հայասատանի արտարժոյթի ներբանկային
շուկայում գնուել է աւելի քան 44,3 ԱՄՆ դոլար, վաճառուել` 47,5 մլն
դոլար

  • 22-05-2009 17:47:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 18-22-ին ՀՀ արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 44 մլն 343 հազ. 587 ԱՄՆ դոլար` 372,24 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել 47 մլն 500 հազ. 197 ԱՄՆ դոլար` 373,82 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 500 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 7 մլն 800 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 372,74 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 13,7 մլն ԱՄՆ դոլար: Համեմատութեան համար նշենք, որ մայիսի 11-15-ին արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 49 մլն 793 հազ. 680 ԱՄՆ դոլար` 372,29 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 48 մլն 764 հազ. 773 ԱՄՆ դոլար` 373,97 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 450 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 373,74 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ»-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 3 մլն 600 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 374,32 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 4-10-ին բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 13,5 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն